Բաժիններ՝

Բանգլադեշում ավտոբուսը գետն է ընկել. 18 մարդ զոհվել է

Բանգլադեշում ուղևորներ տեղափոխող ավտոբուսը ընկել է Պադմա գետը, ինչի հետևանքով 18 մարդ զոհվել է: Այս մասին հաղորդում է Daily Star-ը։

Հրատարակության տվյալներով՝ ողբերգությունը տեղի է ունեցել չորեքշաբթի կեսօրին։ Ավտոբուսը գետն է ընկել Դաուլատդիա գյուղի մոտ գտնվող լաստանավային տերմինալից։ Որոնողական աշխատանքներից հետո փրկարարները հայտնաբերել են 18 դի: Զոհվածների մեջ եղել են նաև երեխաներ։

«Առնվազն 18 մարմին է հայտնաբերվել այսօր վաղ առավոտյան»,- ասվում է հրապարակման մեջ։

Այս պահին անհայտ է, թե ինչն է ավտոբուսի գետն ընկնելու պատճառը եղել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031