Առանց հստակ երաշխիքների՝ ԱՄՆ-ի հետ հրադադարն անիմաստ կլինի. Արաղչի
Իրանը պետք է ԱՄՆ-ից հստակ երաշխիքներ ստանա հրադադարի համաձայնագրի համար. հակառակ դեպքում հրադադարը անիմաստ կլինի, համզոմունք է հայտնել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«ԱՄՆ-ը պետք է դաս քաղի այս հակամարտությունից և երբեք այլևս չմտածի մեր երկրի վրա հարձակվելու մասին։ Երաշխիքներ չունեցող հրադադարը նշանակում է մտնել հավերժական պատերազմի արատավոր շրջան, իսկ մենք ուզում ենք, որ այն ավարտվի մեր պայմաններով»,- ընդգծել է նախարարը` ըստ Tasnim լրատվականի:
Արաղչին հավելել է, որ չնայած այն հանգամանքին, որ տարածաշրջանային արտգործնախարարները կապ են հաստատել Թեհրանի հետ՝ հրադադարի հարցը քննարկելու համար, մինչ օրս ոչ մի բանակցություն տեղի չի ունեցել:



