Իշխանական հիստերիան հենց սրանով է պայմանավորված. Ընտրություններից դեռևս 2.5 ամիս առաջ փլուզվում է հիմնական թեզը

Հանրային տիրույթում լայնորեն տարածվում է Երաշխավորված խաղաղության գաղափարը, ինչն ակնհայտորեն փլուզում է իշխանության «խաղաղություն, թե պատերազմ» ծրագրային տոքսիկոզը։

Իշխանական հիստերիան հենց սրանով է պայմանավորված։ Ընտրություններից դեռևս 2.5 ամիս առաջ փլուզվում է հիմնական թեզը։

Մեր՝ հավաքական ընդդիմության խնդիրն է հանգիստ կերպով ներկայացնել հանրությանը «Երաշխավորված խաղաղության» կենսական անհրաժեշտությունը և բովանդակային իմաստը։

Մեզ պետք է երաշխավորված խաղաղություն.

1. Որ մեր կյանքը կախված չլինի Ալիևի տրամադրությունից և միանձնյա որոշումներից,

2. Որ այդ կերպ կոմպենսացվի ուժերի խախտված հավասարակշռությունը։

3. Որ մեզ չասեն՝ եթե չփոխեքսահմանադրությունը, պատերազմ կլինի։

4. Որ չասեն՝ 300 հազար ադրբեջանցիներ պետք է «վերադառնան», հակառակ դեպքում լինելու է պատերազմ։

5. Որ չասեն՝ Սևանը «Գյոյչա» է, հակառակ դեպքում լինելու էպատերազմ։

6. Որ ամեն օր չհնչի Ալիևիհերթական որևէ այլ պահանջ, «հակառակ դեպքում լինելու էպատերազմ»։

Սա հանրությանը բացատրելը բարդ չէ, բայց պետք է նպատակային ու միասնական աշխատել։

Իշխանական սպեկուլյացիայի սցենարի շարունակությունը թույլ չտալու համար պետք է մարդկանց բացատրել նաև, որ երաշխավորված խաղաղությունը.

ա.  չի ենթադրում խաղաղապահներ

բ.   Չի ենթադրում միայն մեկ երկրի երաշխավորությունը

Երաշխավորված խաղաղությունըմիջազգային իրավական մեխանիզմներով ամրագրված, վերահսկողության ու պատասխանատվության հստակ գործիքներով ապահովված պայմանավորվածությունների համակարգ է։

Այն ներառում է միաժամանակ և´ արտաքին, և´ ներքին, և´ քաղաքական, և´ տնտեսական անվտանգության բաղադրիչներ։

Այն ներառում է այլընտրանքային ճանապարհների ու հաղորդակցությունների գործարկումը, նոր խոշոր տնտեսական և ենթակառուցվածքային ծրագրերի զուգահեռ իրականացումը։

Այն ենթադրում է նաև հասարակական կյանքի հանդարտություն և ներքին կայունություն՝ ներքին թշնամանքի բացառում, արդարադատության համակարգի առողջացում և այլ կարևոր ասպեկտներ։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031