ՌԴ նախագա՞հը պետք է ինձնից հանդիպում խնդրի, պարզ է՝ ես պետք է խնդրեմ. Երկաթգծի մասին կան գաղափարներ. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ ինքն է ՌԴ նախագահից հանդիպում խնդրել, և քննարկվել է Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիան երրորդ կողմին փոխանցելու հարցը։

«Ես ՀՀ վարչապետն եմ և ես ինձ հաշիվ եմ տալիս, թե ինչ պետություն է ՌԴ-ն, ինչ պետություն է ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան, ինչ է ԵՄ-ն։ Գիտեք, սովորաբար ես եմ իրենցից հանդիպում խնդրում և ոչ թե հակառակը, և դա նորմալ է։ Այո՛, ես խնդրում եմ բոլորին էլ հանդիպել, և դա բացարձակապես ո՛չ ամոթ է, ո՛չ էլ նվաստացուցիչ է»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց՝ չի հիշում, որ նման հանդիպում նախաձեռնվի և ոչ իր խնդրանքով․ «Այսինքն՝ ՌԴ նախագա՞հը պետք է ինձնից հանդիպում խնդրի, բա ե՛ս պետք է խնդրեմ, բա ո՞վ պետք է խնդրի, կամ՝ Ֆրանսիայի նախագա՞հը պետք է հանդիպում խնդրի, ինչքան էլ մենք շատ ջերմ անձնական հարաբերություններ ունենք… Հակառակ կերպ մտածելը նշանակում է իրականության զգացումը կորցնել, և ես այդ հանդիպումները խնդրում եմ մեր երկրի շահերին վերաբերող հարցեր քննարկելու համար»։

Փաշինյանն անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք հաստատում է, որ Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ բարձրաձայնել է Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիան երրորդ կողմին փոխանցելու հարցը և ժամկետների հարց է դրվել՝ նշեց, որ ժամկետ չկա․ «Բայց այնպես էլ չէ, որ անժամկետ է, հույս ունենք գործընկերային այդ հարցին լուծում տալ»։

Արդյո՞ք հաստատում է, որ քննարկվում է կոնցեսիան ղազախական ընկերությանը փոխանցելու հարցը՝ Փաշինյանը պատասխանեց.

«Մեր և ՌԴ-ի միջև կա փոխադարձ ըմբռնում, և ղազախական ընկերությունը երկուսիս համար էլ ընդունելի է… Բայց ՌԴ-ի գործընկերները դեռ չեն ասել՝ «լավ, համաձայն ենք, եկեք տենց անենք», քննարկումն այլ ռեժիմով է, բայց տենց գաղափարներ կան քննարկվող, առաջնահերթություններ չկան, հարցը չի քննարկվում, թևածող գաղափարներ կան»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031