Բրատիսլավայում ԵԱՀԿ նախարարական համաժողովի ավարտին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ հանձնառու են միջնորդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Համանախագահները դրական են գնահատել շփման գծում և միջազգային սահմանին հարաբերական անդորրը:
Նյու Յորքի կենտրոնում դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել քաղաքի Սուրբծննդյան գլխավոր եղեւնու լույսերը վառելու ամենամյա արարողությունը։
Բուլղարիայի մայրաքաղաքի վարչակազմն սկսել է տնային վառարանների եւ բուխարիների ծխնելույզներին ֆիլտրերի տեղակայման ծրագրի իրականացումը՝ հանուն մաքուր օդի արշավի շրջանակում:
Թեհրանը պլանավորում է վարկային այն միջոցները, որոնք ակնկալում է ստանալ Ռուսաստանից, ուղղորդել ենթակառուցվածքային մի քանի նախագծերի, այդ թվում՝ երեք էլեկտրակայանների ստեղծմանն ու արդիականացմանը:
Աթենքում այրվում է Athenaeum Palace հյուրանոցը, հրշեջները տարհանում են կենվորներին: Այդ մասին հայտնել է հրշեջ ծառայությունը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն արձակել է խորհրդարանը եւ Միլի մեջլիսի (խորհրդարան) արտահերթ ընտրություններ նշանակել փետրվարի 9-ին:
«ԼՂ հակամարտության կարգավորման առաջին քայլը պետք է դառնա դրա հիմնական հետևանքների վերացումը»,- ադրբեջանական «Թրենդ» գործակալության փոխանցմամբ՝ Բրատիսլավայում մեկնարկած ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում ունեցած իր ելույթում ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:
Եվրակազմակերպության գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարարության ղեկավար Միրոսլավ Լայչակը դեկտեմբերի 5-ին հանդես է եկել Նյու Յորքում ԵԱՀԿ-ի ներկայացուցչության բացման օգտին:
Ֆրանսիայում հանրային տրանսպորտը դադարեցրել է աշխատանքը նախագահ Էմանուել Մակրոնի կենսաթոշակային բարեփոխման դեմ համազգային գործադուլի պատճառով:
Վեց մարդ է զոհվել Լեհաստանն հարավի Շչիրկ քաղաքում բնակելի շենքի փլուզումից, ինչը տեղի է ունեցել կենցաղային գազի պայթելու հետեւանքով:
Boeing Co.-ի առեւտրային ինքնաթիռների ստորաբաժանման գլխավոր ինժեներ Ջոն Համիլթոնը, որին մարտին հանձնարարել էին զբաղվել 737 MAX մոդելի հանրանավերի մասնակցությամբ ավիաաղետների հետաքննությամբ, թողնում է պաշտոնը:
Էյֆելյան աշտարակը դեկտեմբերի 5-ին այցելության համար փակ է կենսաթոշակային բարեփոխման դեմ Ֆրանսիայի արհմիությունների հայտարարած գործադուլի կապակցությամբ:
Առնվազն հինգ թուրք զինվորական է զոհվել Հալեպի նահանգի արեւելյան մասում ականապատված ավտոմեքենայի պայթելու հետեւանքով:
Մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, հրետանային դիվիզիոններից մեկի հրամանատար, կապիտան Մելիքզադե Աբբաս Սալեհ օղլուն (Məlikzadə Abbas Saleh oğlu):
Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել ճնշումը Թուրքիայի վրա՝ ձգտելով նրանից հասնել Ռուսաստանից ձեռք բերված C-400 զենիթահրթիռային համակարգերից հրաժարվելուն:
ԱՄՆ-ն ավարտել է իր զորակազմի կրճատման ու վերատեղակայման գործընթացը Սիրիայի հյուսիս-արեւելքում:
ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը մտադիր չէ ցուցմունքներ տալ Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման ընթացակարգի շրջանակներում:
Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Սլովակիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դեկտեմբերի 4-ին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
Առնվազն 58 միգրանտ, այդ թվում՝ կանայք ու երեխաներ են խեղդվել Մավրիտանիայի ափերի մոտ: Եվս 83 միգրանտ լողալով հասել է ցամաք եւ օգնություն ստացել Մավրիտանիայի իշխանությունների եւ միջազգային կազմակերպությունների կողմից:
Ութ ամերիկացիների մեղադրանքներ են առաջադրվել 2016 թվականի նախագահական ընտրարշավի ժամանակ Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբին միջոցների անօրինական փոխանցումների մեջ:
Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որն անցկացվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ:
ԱՄՆ-ը պնդում է, որ Իրանը գաղտնաբար փոքր հեռահարության հրթիռներ է տեղափոխում հարեւան Իրաքի տարածք, որտեղ արդեն երկու ամիս է, ինչ շարունակվում են ցույցերը:
Իրաքի Քաղդեական կաթոլիկ եկեղեցու հովվապետ կարդինալ-պատրիարք Լուիս Ռաֆայել Ա Սակոն հայտարարել է Սուրբ Ծննդի տոնակատարությունը չեղյալ հայտարարելու մասին՝ ի հիշատակ բողոքների ժամանակ զոհված համաքաղաքացիների:
Սինգապուրի կառավարությունը պատրաստել է հետիոտների «վարքականոն», որը, մասնավորապես, կոչված է մարդկանց հետ սովորեցնել քայլելիս գաջեթներ դիտելու վտանգավոր սովորությունից:
United Airlines ամերիկյան ավիաընկերությունը զետեղել է Airbus-ի՝ շուրջ 7 միլիարդ դոլար ընդհանուր գումարի A321XLR մոդելի 50 ինքնաթիռների գնման պատվեր:
Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան կարծիք է հայտնել, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ժամանակի հարց է, և մի օր դա տեղի կունենա։ Delfi պարբերականի լրագրող Վլադիմիրաս Լաուչիուսին տված հարցազրույցում Լիտվայի նախագահը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարել նաև Թուրքիա-ՆԱՏՕ, Թուրքիա-ԵՄ հարաբերություններին:
Փարիզի դեմ ամերիկյան պատժամիջոցների նախագիծն անթույլատրելի է:
Մի շարք աղբյուրներից հայտնի դարձավ, որ պաշտոնական Բաքուն հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 5-ին, Բրատիսլավայում մեկնարկող ԵԱՀԿ Նախարարական խորհրդի նիստի մասնակիցներին ներկայացրել է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման վերաբերյալ: Ի դեպ, սա տեղի է ունենում Բրատիսլավայում կայանալիք Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից առաջ: Ավստրիայում, Սլովակիայում ու Սլովենիայում ադրբեջանական դեսպանատան Twitter-յան էջում հրապարակված փաստաթղթի մեջ նշվում է, որ Ադրբեջանի Հանրապետությունը, ինչպես նախկինում, հանձնառու է հակամարտությունը կարգավորել քաղաքական ճանապարհով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցները «Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները» եւ միջազգային ահաբեկչությունը համարում են դաշնքի անդամ երկրների անվտանգության հիմնական սպառնալիքները:
Բեռլինում Վրաստանի քաղաքացու աղմկահարույց սպանության հետաքննության կապակցությամբ Գերմանիայի կառավարությունը երկրից արտաքսում է Ռուսաստանի հատուկ ծառայությունների երկու աշխատակիցների, որոնք Բեռլինում աշխատում են դեսպանությունում: