Փարիզի «Մոնդ» թերթը նշում է բողոքի ցույցերի մասնակիցների շատ բարձր ակտիվությունն ամբողջ երկրում, ընդհուպ մինչեւ ոչ մեծ քաղաքները, որոնք Ֆրանսիայում տեղի ունեցան դեկտեմբերի 5-ին համազգային գործադուլի շրջանակներում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակում երկու երկրների միջև փոխգործակցության հարցերը:
«Կովկաս-Կասպյան տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդները զրկված են այն տարրական իրավունքներից, որոնց մասին Հայաստանում մենք նույնիսկ չենք էլ մտածում»,- խոսելով «Կովկաս-Կասպյան տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդները գիտական իրակույթների և զեղծարարությունների լույսի ներքո» գիտաժողովի նպատակների մասին, ասաց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի ղեկավար Վարդան Ոսկանյանը:
«Կովկաս-կասպյան տարածաշրջանի բնիկ ժողովուրդների խնդիրներին նվիրված զեկուցումների այս հարթակում ի ցույց է դրվելու գիտական օբյեկտիվությունը, և այդ համապատկերում նաև ներկայացվելու են այն կեղծարարության, զեղծարարության փորձերը, որոնք կազմակերպվում են տարբեր պետությունների պետական և, այսպես կոչված, գիտական շրջանակների կողմից»,- «Կովկաս-Կասպյան տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդները գիտական իրակույթների և զեղծարարությունների լույսի ներքո» խորագրով երկօրյա գիտաժողովում իր ելույթում ասաց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը այցելել է Կարս նահանգի Անի քաղաք:
Սլովակիայի նախկին նախագահ, դոլարային միլիոնատեր Անդրեյ Կիսկան ոստիկանության կողմից մեղադրվել է հարկերի վճարումից խուսափելու մեջ: Այդ մասին հայտնել է SME բրատիսլավական թերթը:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն այն փուլում չէ, որից կարելի է ակնկալել լուրջ զարգացումներ՝ լինի դա կարգավորման թե հակառակ ուղղությամբ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ հիշեցնելով, որ հակամարտության կարգավորման վերջին փորձը եղել է 2011-ին՝ Կազանում:
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցկացվող ԵԱՀԿ նախարարների խորհրդի 26-րդ նիստում ելույթ ունենալիս անդրադարձել է Լեռնային Ղարաբաղին հիմնախնդրին: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը դեկտեմբերի 6-ին ներկայացրել է կառավարական գաղտնի զեկույց, որի համաձայն՝ Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայի հիմնական մասի եւ Հյուսիսային Իռլանդիայի միջեւ մաքսային սահման կհայտնվի:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեկտեմբերի 6-ին առաջին անգամ ժամանել է Օսվենցիմում Աուշվից-Բիրկենաու նախկին նացիստական համակենտրոնացման ճամբարի վայրում գտնվող թանգարան:
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն նշել է իրեն հնարավոր փոխարինողների անունները: Այդ մասին հայտնել է Manila Times թերթը: «Հաջորդ նախագահը լինելու է Բիկոլյայից (երկրի տարածաշրջաններից մեկը):
Հարյուրավոր բողոքողներ Վրաստանում առաջատար ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների հետ միասին դեկտեմբերի 6-ին երթ են անցկացնում Քութայիս քաղաքում (Իմերեթի երկրամաս)՝ պահանջելով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել համամասնական համակարգով:
«Լայնամասշտաբ պատերազմը չեմ կարծում, որ հավանական է, քանի որ դրա համար չկա ռեսուրսային բազա։ Իսկ էսկալացիայի համար կա և ռեսուրսային բազա, դրա համար ոչ մի պատիժ չի կիրառվում և այն ռացիոնալ տեսանկյունից անհրաժեշտ է, ուստի էսկալացիան չի կարելի բացառել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:։
Ընդդիմությունը դարձել է ավելի կազմակերպված, միտված է կարեւոր քաղաքական նպատակի եւ կկարողանա հասնել իր ուզածին: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Վրաստանի չորրորդ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:
Աթենքում Լիբիայի դեսպանն անընդունելի անձ է հայտարարվել Թուրքիայի հետ Լիբիայի կողմից ստորագրված ծովային գոտիների սահմանազատման հուշագրի պատճառով: Դեկտեմբերի 6-ին այդ մասին հայտնել է Ethnos թերթը՝ վկայակոչելով կառավարական աղբյուր։
Վեցհարկանի շենք է փլվել Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում: Այդ մասին հայտնել է «Ստանդարդ» թերթը:
Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ այցագրային ռեժիմի մեղմացման հարցերը, ընդհուպ մինչեւ դրա չեղարկումը, ինչպես նաեւ այդ երկրի հետ ավիահաղորդակցության վերականգնման հարցերը, շուտափույթ լուծում են պահանջում:
«Մենք արդեն ունենք գոնե հայկական կողմի ներկայացրած ինչ-որ ճանապարհային քարտեզ, որի շուրջ կարող ենք քննարկումներ ունենալ, կարող ենք վերլուծել, հաշվարկել ռիսկեր, այսինքն՝ գոնե սկզբնական փաստաթուղթ ունենք, ինչը գովելի է»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԵԱՀԿ նախարարական համաժողովի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթին՝ ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա էլիբեգովան:
Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասը հայտարարել է, որ բելառուսական կողմը ցանկանում էՌուսաստանից գազը գնել Սմոլենսկի մարզում գործող գնի չափով՝ գումարած գազի փոխադրումը:
Իսրայելի պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 6-ին իրականացրել է նոր հրթիռաշարժիչային համակարգի հաջող փորձնական արձակում:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ավիակիր հարվածային խումբը՝ USS Harry Truman («Հարրի Թրումեն») ատոմային ավիակրի գլխավորությամբ, դեկտեմբերի 5-ին, անցնելով Ջիբրալթարի նեղուցը, մտել է Միջերկրական ծովի ջրատարածք:
Իրանի արեւմուտքի Քրդստանի նահանգում դեկտեմբերի 5-ին առնվազն 11 մարդ, այդ թվում՝ հինգ երեխա է զոհվել հարսանիքի ժամանակ գազի բալոնի պայթելու հետեւանքով:
«Կովկաս-Կասպյան տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդները գիտական իրակույթների և զեղծարարությունների լույսի ներքո». գիտաժողով
Ավստրալիայի արեւելյան ծովափին ավելի քան մեկուկես ամիս շարունակվող անտառային հրդեհները ավելի քան 680 տուն են ոչնչացրել:
ԱՄՆ-ի Մինեսոտայի նահանգի Սենտ Կլաուդ քաղաքից ոչ հեռու դեկտեմբերի 5-ին կործանվել է երկրի Ազգային գվարդիայի ուղղաթիռը, զոհվել է երեք մարդ, որոնք գտնվում էին օդանավում:
Սպիտակ Տունը, ի տարբերություն Ներկայացուցիչների Պալատի, Սենատում կոնկրետ ընկելա բանաձևի հետևից: Հետաքրքիրն այն է, որ բոլոր Սենատորները, ովքեր վետո են կիրառում, իրենց նահանգներում հայ ընտրողներ համարյա չունեն (հս. Դակոտա, Ջեորջիա, հր. Կարոլինա): Մեռա ասելով, հանրապետականների հետ աշխատեք, համայնքին էլ օգնեք, ձևեր կան…»:
«ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ժամանակ, գնահատելով անցնող տարին, բավականին ուշագրավ հայտարարություն է արել՝ նշելով, որ «Լեռնային Ղարաբաղում կա էսկալացիայի իրական սպառնալիք»։
«Պարզվում է` դեռեւս 1993-ին է հենց Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը Արցախը որպես բանակցային կողմ ընկալել: Այս բացահայտումը ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն է արել՝ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում գաղտնազերծելով մի կարեւոր փաստաթուղթ: Պարզվում է՝ 1993 թվականին Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւը հանձնարարել է հանդիպում կազմակերպել Ադրբեջանի եւ ԼՂՀ-ի ղեկավարների հետ (տե՛ս լուսանկարը):
ԱՄՆ-ի Մինեսոտայի նահանգից ամուսինները միասին ապրել են 68 տարի եւ մահացել մեկ օրվա տարբերությամբ:
Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրների 18-րդ գագաթնաժողովը կկայանա 2020 թվականին Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլում: