Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հարյուրավոր աֆղաններ հավաքվել են օտարերկրյա դեսպանատների մոտ ՝ փախստականի կարգավիճակ կամ վիզա ստանալու համար: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հաղորդում է «Al Jazeera» հեռուստաալիքը: Մարդկանց կուտակումներ են նկատվում Կանադայի, Ֆրանսիայի, Թուրքիայի դեսպանատների մոտ։
Աֆղանստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը կազմակերպում է երկրից ՌԴ քաղաքացիների դուրսբերումը: Ինչպես տեղեկացնում է ՌԴ դեսպանատունը այս մասին հաղորդագրություն է «Թվիթեր»-ի միկրոբլոկում:
Աֆղանստանի բնակչության գրեթե կեսը՝ 18 միլիոն մարդ, անհետաձգելի հումանիտար օգնության կարիք ունի, շուրջ 4 միլիոն մարդ երկրում ներքին փախստական է դարձել: Օգոստոսի 19-ին այդ մասին հայտարարել է Եվրախորհրդարանի զարգացման կոմիտեի ղեկավար Թոմաս Տոբեն՝ հանդես գալով արտաքին գործերի կոմիտեի հետ կայացած արտակարգ համատեղ ունկնդրումների ժամանակ:
Էտալոնային մակնիշի նավթի գներն իջնում են օգոստոսի 19-ի սակարկությունների ընթացքում՝ շարունակելով նվազել վեցերորդ առեւտրաշրջանն անընդմեջ:
«Աշխարհը չպետք է վախենա մեզանից, մեզ պետք է ճանաչեն: Մենք ուզում ենք բարեկամական հարաբերություններ ունենալ աշխարհի բոլոր երկրների հետ, այդ թվում` ԱՄՆ-ի»,- ասել է Մուջահիդը:
Պոլսահայ գրող, լրագրող և լեզվաբան Սևան Նիշանյանը անդրադարձել է Աֆղանստանում տեղի ունեցած իրադարձություններին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Անդրադառնալով հարցին, թե որքանո՞վ հարթ կընթանան այդ գործընթացները, վրացագետը պատասխանեց. «Չէի ասի, որ հարթ կընթանան. ի վերջո, ներքաղաքական իրավիճակը թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում բավականին բարդ է: Վրաստանում այժմ ակտիվ նախընտրական շրջան է. պարզ է՝ մինչև հոկտեմբեր որևէ արդյունքի չարժե սպասել, բայց, ի վերջո, նույնիսկ ընտրություններից հետո ընդդիմությունն էլ կքննադատի իշխանություններին, եկեղեցին էլ կքննադատի, նույնը, կարծում եմ, Հայաստանում կլինի:
«Հեզբոլլահ» խմբավորումը դիզելային վառելիքով լցանավ կուղարկի Լիբանան՝ երկրում խորացող ճգնաժամի ֆոնին աջակցություն ցուցաբերելու նպատակով: Ինչպես տեղեկացնում է «Aljazeera»-ն, այս մասին հայտնել է շիական «Հեզբոլլահ» խմբավորման առաջնորդ Հասան Նասրալլահը:
Ռուսաստանի կողմից զենքի մատակարարումը նրա ինքնիշխան իրավունքն է։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները:
«Ռուսաստանը կողմ է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների համալիր կարգավորմանը: Կոչ ենք անում երկու կողմին հնարավորինս շուտ վերացնել առկա խոչընդոտները հումանիտար դաշտում, փոխանակել ռազմագերիներին՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով և ականապատման քարտեզներով: Ելնում ենք նրանից, որ երկարատև լուծումը սահմանազատման և դրան հաջորդող սահմանագծման մասին բանակցությունների մեկնարկն է: Պատրաստ ենք համապատասխան խորհրդատվական աջակցություն ցուցաբերել այդ գործընթացին»,- հավելել է դիվանագետը:
Լեհաստանի եւ Բելառուսի սահմանապահները շրջապատել են անօրինական միգրանքների խմբին եւ նրանց թույլ չեն տալիս մուտք գործել երկրներից ոչ մեկը: Այդ մասին հաղորդել է Լեհաստանի հեռուստատեսությունը:
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն օգոստոսի 24-ին աշխատանքային այցով կմեկնի Բուդապեշտ, որի ընթացքում կհանդիպի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի հետ: Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկվի նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Սենատորներ Էնթոնի Պորտանտինոն և Սքոթ Վիլկը օգոստոսի 18-ին հայտարարել են Կալիֆորնիայի պետական աշխատողների կենսաթոշակային համակարգի (CalPERS) որոշման մասին, որով սահմանափակվում է վերջինիս ներդրումներն ու ակտիվների քանակը։ CalPERS-ը Միացյալ Նահանգներում գործող խոշորագույն պետական կենսաթոշակային համակարգն է, և նրա արտաքին ակտիվները կարևոր նշանակություն ունեն օտար պետությունների տնտեսությունների համար:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Անկարան տարբեր ուղիներով կապ է պահպանում Աֆղանստանում գործող արմատական «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ:
Աֆղանստանի իրադարձություններն աղետ դարձան աշխարհում Արեւմուտքի նկատմամբ վստահության համար, եւ այն չկարողացան կանխատեսել արեւմտյան հետախուզությունները, օգոստոսի 19-ին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
Աֆղանստանում թալիբների հակառակորդները դիմել են ԱՄՆ-ին եւ Արեւմուտքին՝ խնդրելով զենք եւ ռազմական հանդերձանք մատակարարել երկրում իշխանությունը վերցրած «Թալիբան» շարժման դեմ պայքարելու համար:
Օգոստոսի 19-ին առնվազն երեք մարդ է զոհվել եւ 50-ը տուժել Պակիստանի Բահավալնգար (Փենջաբի նահանգ) քաղաքում որոտած պայթյունի ժամանակ: Այդ մասին հաղորդում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
Ռուսաստանը կողմ է հանդես գալիս Աֆղանստանում անհապաղ համազգային երկխոսության անցնելուն՝ բոլոր ուժերի մասնակցությամբ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Մի քանի հազար մարդ օգոստոսի 18-ին Ռիգայի կենտրոնում բողոքի ակցիա են անցկացրել կորոնավիրուսի «հարկադրական պատվաստման դեմ»: Այդ մասին հաղորդել Է BNS գործակալությունը:
ԱՄՆ-ի պետքարտուղարությունը մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից Իրաքում իրականացվող օդային օպերացիաների առնչությամբ, որոնք ըստ թուրքական կողմի՝ ուղղված են քուրդ զինյալների դեմ։
«Թալիբան» արմատական շարժումը գլխավորող Հայբաթուլա Ախունձադան հրաման է տվել Աֆղանստանում բանտերից ազատ արձակելու քաղաքական կալանավորներին: Այս մասին Twitter-ում գրել է թալիբների ներկայացուցիչ Քարի Յուսուֆ Ահմադին:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Թուրքիան տարբեր ուղիներով կապ է պահպանում Աֆղանստանում գործող «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ: Այս մասին թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չավուշօղլուն հայտարարել է նախագահ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Թուրքիայի զինված ուժերը հերթական օդային հարվածն են հասցրել Իրաքի հյուսիս-արևմուտքում՝ Սինջարում, տեղակայված Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների ուղղությամբ։ Այս
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է համագործակցության ցանկացած ձևի՝ հանուն Աֆղանստանում խաղաղության, այդ երկրում ապրող հայրենակիցների բարեկեցության, ինչպես նաև իր շահերը պաշտպանելու: Այս մասին Էրդողանը խոսել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հանդիպումն օգոստոսի 30-ից փոխադրվել է օգոստոսի 31՝ Ուկրաինայի պետության ղեկավարի այցի ծրագրի ընդլայնման պատճառով, որն այժմ նախատեսում է պետությունների ղակավարների դեմ առ դեմ բանակացություններ:
Մեկ դեռահաս զոհվել, երկուսը տուժել են հրաձգությանի ժամանակ, որն օգոստոսի 18-ի երեկոյան տեղի է ունեցել Ֆրանսիայի հարավում գտնվող Մարսել քաղաքում: Այս մասին հաղորդել է Provence հրատարակությունը:
«Թալիբան» արմատական շարժումն օգոստոսի 19-ին հռչակագիր է արձակել Աֆղանստանի Անկախության օրվա առթիվ: Այդ մասին Twitter-ում հայտնել է շարժման պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը:
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հայտարարել է, որ օգնությունն Աֆղանստանին դադարեցնում է երկրի ղեկավարության կարգավիճակի հետ կապված հստակության բացակայության պատճառով:
«Թալիբան» արմատական շարժումն Աֆղանստանի նախկին վարչակազմերի որոշ անդամների պաշտոններ կառաջարկի նոր կառավարությունում: Օգոստոսի 19-ին այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով թիլիբների ներկայացուցչին:
Գործակալության տեղեկատվությամբ՝ թալիբները քաղաքացիներին հորդորել են հեռանալ օդանավակայանից և վերադառնալ տները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: