Բաժիններ՝

Ֆրանսիայի ՆԳՆ-ն ճշտել է Լե Մանում նավակի խորտակման հետեւանքով զոհվածների թվի վերաբերյալ տվյալները

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հայտնել է նորացված տվյալներ, որոնց համաձայն Ֆրանսիայի ափերի մոտ նավակի խորտակման հետեւանքով զոհված միգրանտների թիվը կազմել է 27, նոյեմբերի 24-ին հաղորդել է BFMTV հեռուստաալիքը։

ՆԳՆ-ի տվյալներով՝ երկու հոգու հաջողվել է փրկել: Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել էր 31 զոհվածների մասին: Նոյեմբերի 24-ին Կալեի շրջանում ջրասույզ է եղել շուրջ 50 անօրինական միգրանտների տեղափոխող նավակը:

Նրանք մտադրվել էին անցնել Լե Մանը՝ Մեծ Բրիտանիա հասնելու համար: Փրկարարները շարունակում են անհայտ կորած միգրանտների որոնումը: Դյունկերկ նավահանգստի դատախազությունը հայտարարել է հետաքննություն սկսելու մասին՝ «չկանխամտածված սպանությունթյուն ծանրացուցիչ հանգամանքներով» հոդվածով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս