Հայաստանը դիմել է Ռուսաստանին Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում միջնորդելու խնդրանքով. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Հայաստանը դիմել է Մոսկվային Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում միջնորդելու խնդրանքով:

«Կարող եմ հաստատել, որ Հայաստանը դիմել է Ռուսաստանին Երևանի և Անկարայի միջև հարաբերություններում միջնորդության աջակցության խնդրանքով: Ռուսաստանը հետաքրքրված է և ջանքեր է գործադրել՝ ուղղված հայ-թուքրական հարաբերությունների կարգավորմանը: Մեր երկիրը պատրաստ է հետագայում ևս դրան աջակցել: Տվյալ գործընթացի գործարկումը մեր կարծիքով անմիջականորեն կնպաստեր տարածաշրջանում հասարակության առողջացմանը և բարիդրացիության ու երկխոսության ձևավորմանը, ինչն այժմ հատկապես արդիական է», – ասել է Զախարովան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930