
Չեխիայի նախագահին դուրս են գրել հոսպիտալից

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը նոյեմբերի 25-ին 46-օրյա հոսպիտալացումից հետո դուրս է գրվել Պրահայի Կենտրոնական զինվորական հոսպիտալից: Այդ մասին հայտնել է Mladո fronta Dnes թերթի կայքը։
Զեմանը կմեկնի քաղաքամերձ նախագահական նստավայր, որը գտնվում է Պրահայի մերձակայքի Լանի ավանում: Այնտեղ նոյեմբերի 26-ին նա կանցկացնի Քաղաքացիական դեմոկրատական կուսակցության առաջնորդ Պետր Ֆիալայի՝ հանրապետության վարչապետի նշանակման հանդիսավոր արարողությունը:
Հոկտեմբերի 10-ին 77-ամյա Զեմանին տեղափոխել են Պրահայի Կենտրոնական զինվորական հոսպիտալի ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Հոսպիտալացման պատճառը հրապարակավ չեն հայտնել: Նոյեմբերի 6-ին CTK լրատվական գործակալությունը, վկայակոչելով բժիշկներին, հայտնել է,որ Չեխիայի նախագահի մոտ ախտորոշվել էլյարդի ցիռոզ: Հոսպիտալում նա ստացել է կորոնավիրուսի դեմ երրորդ դեղաչափը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: