
Չինաստանում ընդունել են C-400-ի գերազանցությունը ամերիկյան մրցակիցների նկատմամբ

Ռուսաստանյան «Տրիումֆ» C-400 զենիթահրթիռային համակարգն իր բնութագրերով գերազանցում THAAD ամերիկյան հակահրթիռային համալիրին, որի տարբերակիչ առանձնահատկությունը մթնոլորտի վերին շերտերում թիրախները խոցելու հնարավորությունն է: Այդ մասին գրում է Sina չինական պորտալը: «Եթե դրանք իսկապես դնեք կողք-կողքի, ապա C-400-ը կհաղթի»,- գրել է հոդվածի հեղինակը:
Նրա կարծիքով՝ ռուսական համակարգը գործառնությունների ավելի լայն հավաքանի ունի ամերիկյան մրցակիցների համեմատությամբ: Այսպես, C-400-ը կարող է խոցել ոչ միայն հրթիռները, այլեւ հնարավոր հակառակորդի օդուժը: «Տրիումֆ» C-400-ը (ՆԱՏՕ-ի դասակարգմամբ՝ SA-21 Growler) նոր սերնդի մեծ եւ միջին հեռահարության զենիթահրթիռային համակարգ է:
Նախատեսված է ռադիոէլեկտրոնային եւ հակազդման մյուս տեսակների պայմաններում ռազմավարական եւ տակտիկական օդուժի ինքնաթիռների, բալիստիկ հրթիռների, գերձայնային թիրախների եւ օդային հարձակման այլ միջոցների բարձրարդյունավետ խոցման համար: THAAD-ը (Terminal High Atitude Area Defense) ամերիկյան հակահրթիռային համալիր է, որը նախատեսված է միջին հեռահարության հրթիռների կալանման համար: Արտադրողը Lockheed Martin ընկերությունն է: Համալիրը 2008 թվականից ամերիկյան բանակի սպառազինության մեջ է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: