Բաժիններ՝

Պայթյուն է տեղի ունեցել Մոգադիշոյում

Նոյեմբերի 25-ին առնվազն հիգ մարդ է զոհվել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում դպրոցի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով բուժաշխատողների։

«Առայժմ մենք գիտենք հինգ զոհվածների եւ 23 վիրավորների մասին»,- մեջբերում է գործակալությունը շտապ օգնության աշխատակցի խոսքը:

Իր հերթին Սոմալիի Goobjoog News նորությունների պորտալը հայտնել է, որ պայթյունից տուժածների թվում աշակերտներ են եւ ուսուցիչներ: Պորտալի տվյալներով պայթյունը տեղի էունեցել Հոդանի շրջանում դպրոցի մոտ:

Մինչդեռ Somali Guardian պորտալը հայտնել է, որ ահաբեկիչների թիրախն է եղել դպրոցի մոտով անցնող՝ Սոմալիում Աֆրիկյան միության խաղաղապահ առաքելության ավտոշարասյունը: Գործել է մահապարտ ահաբեկիչը:

Պայթյունը որոտացել է դպրոցի եւ հիվանդանոցի մոտ: Պայթյունի ալիքից քանդվել է երկու շենքերի պատերի մի մասը: Իշխանություններն արդեն հայտարարել են, որ ահաբեկչական գործողության համար պատասխանատվությունը կրում է «Աշ Շաբաբ» խմբավորումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս