Մեծ թուրանի փափուկ ուժը. fondsk

Ներկայացնում ենք Ռազմավարական մշակութային հիմնադրամի վերլուծական հոդվածը:

Պլաններ, որոնք դուրս են գալիս տարածաշրջանային հեգեմոնիայից – Թուրքիան միջազգային օրակարգի մեջ է մտնում առավելագույն բարձր մակարդակով և մի շարք ուղղություններով`եվրոպական, բալկանյան, մերձավորարևելյան, արաբական, կովկասյան, միջինասիական, աֆղանական, չինական, աֆրիկյան:

Աֆրիկյան ուղղություն. Պանթյուրքական նախաձեռնություններում նույնիսկ ամենահամեստ աֆրիկյան ուղղությունը առիթ է տալիս «մեծ թուրանի» ճարտարապետներին աղմկահարույց հայտարարությունների համար: Անհնար է մտածել, որ գլոբալ անվտանգության ճարտարապետությունը կմնա նույնը, քանի դեռ աշխարհը փոխվում է, փոխվում է կյանքի գրեթե յուրաքանչյուր ոլորտ, իսկ դիվանագիտությունը, առևտուրը, միջազգային հարաբերությունները արմատական փոփոխություններ են կրում (Էրդողանի՝ Աֆրիկա կատարած այցի ժամանակ արտասանած խոսքերը):

Անկարայից հնչում են այսպիսի հայտարարություններ`« Թուրքիան գիտի, որ Աֆրիկան ​​հարստացրել է ողջ աշխարհն իր պատմությամբ, մշակույթով և ժողովուրդներով, և գիտի Աֆրիկայի հսկայական ներուժի մասին բոլոր ոլորտներում։ Մենք Աֆրիկայի բոլոր ժողովուրդներին տեսնում ենք որպես մեր ընկերների առանց որևէ խտրականության և բոլորին ընդունում ենք սիրով»: Սա պանթուրքիստական նախագծի փափուկ ուժի տարրերից մեկն է:Այսպես նվաճվում են աֆրիկացիների սրտերը, այսպես է ընթանում «Թուրքիա – Աֆրիկա» համաժողովի նախապատրաստումը, որը կկայանա դեկտեմբերի 17-18-ը Ստամբուլում։

«Մեծ թուրանի» փափուկ ուժի դիրիժորներից մեկը հանդիսանում է Diyanet Işleri Başkanlığı պաշտոնական պետական հաստատությունը: Diyanet-ը «մեղմ» ներկա է աշխարհի գրեթե ցանկացած կետում, սակայն նրա գաղափարական աշխատանքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Եվրոպան:Հատկապես Բալկանները:

Բալկանյան ուղղություն. Ալբանիայում, Բոսնիա-Հերցեգովինայում և Սերբիայից հեռացված Կոսովոյում Անկարայի աշխատանքը կենտրոնացած է հիմնականում իսլամական ինստիտուտների ստեղծման վրա:«Մզկիթները մեր զորանոցներն են, գմբեթները`մեր սաղավարտները, մինարեթները`մեր սվինները, հավատացյալները`մեր զինվորները», – ժամանակին կտակել է պանթուրքիզմի գաղափարախոս Զիա Գյոկալպը (1876-1924):Հարթակը, որի միջոցով իսլամիստներն իրականացնում են իրենց նախագծերը, որն ունի «քույր քաղաքներ» ծրագրի տեսքով, գործարկվել է 2006 թվականին:

2015-ին Թուրքիայի 215 քաղաքներ պատասխանատու էին ավելի քան 100 մզկիթների կառուցման և կրոնական դասընթացներ անցկացնելու համար 230 քույր քաղաքներում, որոնցից գրեթե մեկ երրորդը (66) գտնվում են Բալկաններում: Երեք տարի առաջ սկանդալ առաջացրեց Diyanet Işleri Başkanlığı նախագիծը`Կոսովոյում 40 մլն դոլար արժողությամբ մզկիթ կառուցելու համար:Ավելի վաղ ավարտվել է Տիրանայում մզկիթի շինարարությունը (ամենամեծը Բալկաններում):Նույնիսկ ուղղափառ Մոնտենեգրոյում Diyanet-ի ղեկավարը խոստացել է ավելի շատ մզկիթներ կառուցել և «սուլթան» Էրդողանից բարևներ է փոխանցել «եղբայրներին ու քույրերին»։ Diyanet Işleri Başkanlığı ակտիվորեն ֆինանսավորում է հրատարակչական գործունեությունը Բալկաններում` հրատարակելով իսլամական գրականություն բուլղարերեն, բոսնիերեն և ալբաներեն լեզուներով: Գաղափարախոսական աշխատանքի և մզկիթների կառուցման մեջ ներդրված գումարներն այսպես թե այնպես աշխատում են Բալկաններում «թուրքական գերազանցության» ցուցադրման համար`ոչ միայն կրոնական, այլև քաղաքական:

Եվրոպական ուղղություն. Պանթուրքական նախագծում հատուկ դեր է հատկացվում Հունգարիային։ «Մեծ թուրանի» դիցաբանության մեջ հունգարացիները յուրային են`տափաստանային ժողովուրդներից մեկը, թող ոչ թե թյուրքական, այլ ֆիննա-ուգրերեն լեզվով։ Լինելով ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անդամ`Հունգարիան թուրքական խորհրդի դիտորդ է (նոյեմբերի 12-ին Ստամբուլում կայացած գագաթաժողովում վերանվանվել է թյուրքական պետությունների կազմակերպություն):Երկրում փափուկ ուժի գործիքներից մեկը թուրքական TIKA գործակալությունն է:«Հունգարիա-Թուրան» հիմնադրամի հետ համատեղ այն ֆինանսավորում է Հունգարիայի կողմից իրականացվող թուրք ժողովուրդների մեծ կուրուլթայները (բոլոր մոնղոլական և թյուրքական իշխանների և ազնվականների պատմական համագումար, մոնղոլական և որոշ թյուրքական ժողովուրդների ժողովրդական ներկայացուցչության մարմին, ազնվականության համաժողովրդական համագումար` կարևորագույն պետական հարցերի լուծման համար, որոշ չափով`եվրոպական խորհրդարանների անալոգ):Առաջին նման կուրուլթայը կազմակերպվել էր 2007-ին Ղազախստանում։

2014ից TIKA-ն Հունգարիայում իրականացրել է ավելի քան 60 նախագիծ, որոնք ընդգրկում են սոցիալ-մշակութային համագործակցությունն ու նախաձեռնությունները կրթության և առողջապահության ոլորտում: Թուրքական փափուկ ուժի «չամիչներից» մեկը բնակչության անպաշտպան խավերին աջակցելն է:Այսպես, Հունգարիայում թուրքերը օգնում են հաշմանդամություն ունեցող երեխաներին:

Երեք տարի առաջ, ի նշան թուրք-հունգարական բարեկամության, Անկարան Բուդապեշտում վերականգնեց Կենտրոնական Եվրոպայում օսմանյան տիրապետության մի քանի պահպանված խորհրդանիշներից մեկը`Գյուլ Բաբայի դամբարանը (Սուլթան Սուլեյմանի զինակից)։ Աշխատանքների ավարտի արարողության ժամանակ ելույթ է ունեցել Էրդողանը:Հարկ է նշել, որ TIKA-ն աշխատում է Բալկանների ողջ տարածքում Օսմանյան ժամանակաշրջանի ճարտարապետության վերականգնման ուղղությամբ`բոսնիական Կոնիչ կամուրջը, Բանյա-Լուկի Ֆերհաթ փաշայի մզկիթը, Վիշեգրադի Բազոլլու Մեհմեդ փաշայի կամուրջը: Սերբիայում թուրքերը վերականգնել են Վալիդե սուլթանի տաճարը և մզկիթը, Ալբանիայում` Մուրադ Բեյ և Էթհեմ Բեյ մզկիթները… Եվրոպական ուղղությամբ պանթյուրքիստների ռազմաքաղաքական նկրտումները Լեհաստանի և Ուկրաինայի իշխանություններից ըմբռնում և արձագանք են գտնում:Հյուսիսային Կովկասում, Վոլգայի մարզում, հարավային Սիբիրում և Ղրիմում բնակվող թյուրքական ժողովուրդներն ու սփյուռքը ակտիվորեն «խցկվում են» պանթուրքիստական ​​կառույցներ:

Մերձավորարևելյան ուղղությունը. Մերձավորարևելյան ուղղությամբ պանթյուրքիստները պատրաստակամություն են ցուցաբերում ռուսական գազից անցնել իսրայելականի։ Այդ նպատակով Թուրքիան ակտիվացրել է Իսրայելի հետ հարաբերությունները վերականգնելու բանակցությունները, որպեսզի կարգավորի այդ երկրից գազի մատակարարումները և նվազեցնի կախվածությունը Ռուսաստանից:

Հետաքրքիր են Թուրքիայի հարաբերությունները Ռուսաստանում արգելված «Իսլամական պետության» հետ: Հանրապետությունը վաղուց տարանցիկ երկիր է դարձել Սիրիայում և Իրաքում կռվող գրոհայինների համար:Հարկ է նշել, որ Սիրիայի հակամարտությունը դարձել է Անկարայի դեբյուտը տարածաշրջանային հեգեմոնիայի հավակնորդի նոր դերում և «Մեծ թուրան» նեոօսմանյան նախագծի իրականացման առաջին լուրջ քայլը: Թուրք-սիրիական սահմանով ընթանում է ԻՊ-ի ծայրահեղականների կողմից օգտագործվող զենքի և պայթուցիկ նյութերի մաքսանենգությունը:Հատկանշական է, որ այդ խմբավորման անդամներն իրենք են Անկարային դիտարկում որպես դաշնակից:

Արաբական ուղղություն. Թուրքիայի ներկայիս ղեկավարությունն իշխանության գալուց ի վեր որդեգրել է արաբական աշխարհի հետ համագործակցության ամրապնդման կուրս։ Այդ նպատակին են ծառայում Կահիրեի հետ մերձեցումը, որը ներառում է հսկայական ներդրումներ և միլիարդավոր վարկեր Անկարայի կողմից, Արաբական թերակղզու երկրներում լայնածավալ տնտեսական նախագծերը`Սաուդյան Արաբիայում երկաթուղու կառուցումը, Աբու Դաբիի օդանավակայանը և այլն: Այսօր արաբներով բնակեցված տարածքները, որոնք ժամանակին Օսմանյան կայսրության մաս էին կազմում, Անկարայի կողմից դիտարկվում են որպես թուրքական շահերի ոլորտ: Իսկ դա (Բալկանների և Անդրկովկասի հետ միասին) մահմեդական աշխարհի գրեթե կեսն է`Սիրիան, Իրաքը, Պաղեստինը, Արաբական թերակղզու մի մասը, Հյուսիսային Աֆրիկան:

Կովկասյան ուղղություն. Պանթյուրքիստներն ակտիվորեն աշխատում են կովկասյան ուղղությամբ:Թուրքիան կարող է բարդացնել իրավիճակը Հյուսիսային Կովկասում, առավել ևս Կատարի հետ դուետով։ Նրանց գործունեությունն ակտիվացել է անցած տարի Թուրքիայում բրիտանական հետախուզության MI-6 նախկին դեսպանի, թունդ ռուսաֆոբի և «Մեծ թուրանի» կողմնակից Ռիչարդ Մուրի նշանակումից հետո։

Միջինասիական ուղղություն. Թուրքիան ակտիվորեն փորձում է ներխուժել Կենտրոնական Ասիա, ինչպես դա արդեն արել է Կովկասում ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրի «հարավային» մասի միջոցով Անկարայի կողմից վերահսկվող Ադրբեջանի օգնությամբ:Անկարան խոստացել է «պաշտպանել» Ղրղզստանին և Տաջիկստանին Ռուսաստանում արգելված «թալիբանի» սպառնալիքից: Տաջիկներին թուրքերն առաջարկել են ռազմական ոլորտում «խորացնել համագործակցությունը» և մարտական անօդաչու թռչող սարքեր գնել:Թուրքմենստանի համար էլ կան գրավիչ գաղափարներ ԹՅՈՒՐՔՍԱՅԻ` Թյուրքական խորհրդի տեսքով, որը ձևականորեն համարվում է մշակութային համագործակցության խորհուրդ, իրականում`պանթուրքիզմի փափուկ ուժի գործիք:

Մի քանի բնորոշ օրինակներ. Դեռևս 2012ին Թուրքիան, Ղրղզստանը, Ադրբեջանն ու Ղազախստանը ընդունեցին «Եվրամիության դրոշի նման դրոշ, որը պարտադիր կլինի բոլոր թուրքալեզու երկրների համար`ազգայինների հետ միասին»: Դրանից կարճ ժամանակ անց Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է Թուրքիային ընդունել Մաքսային միություն`նշելով, որ նման ցանկություն է հայտնել այն ժամանակվա Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:2020ի վերջին Թուրքիան ներկայացրեց «մեկ ժողովուրդ`հինգ պետություն» հայեցակարգը։ 2021ի նոյեմբերին Թյուրքական խորհրդի երկրների գլխավոր դատախազների առաջին հանդիպման մասնակիցները Բաքվում ստորագրեցին «Թյուրքալեզու պետությունների գլխավոր դատախազների խորհրդի ստեղծման մասին դրույթը»:

Ամփոփելով`հարկ է ընդգծել, որ Թուրքիան ձգտում է ռազմավարական դիրք գրավել աշխարհի կարևորագույն հաղորդակցության խաչմերուկներում:Նրա ծրագրերը դուրս են գալիս տարածաշրջանային հեգեմոնիայից։

Տեսանյութեր

Լրահոս