Կուզբասի հանքահորում տեղի է ունեցել ծխոտում. տուժել է 29 մարդ
Կեմերովոյի մարզի «Լիստվյաժնայա» հանքահորում 115 աշխատողի տարհանում է կատարվում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՍԴՍ հոլդինգի ներկայացուցիչը:
«Մենք հաստատում ենք, որ առկա է ծխոտում: Աշխատում են ՌԼՓԶ-ները (ռազմականացված լեռնափրկարարական զորամասերը), մարդկանց տարհանում են… Դուրս է բերվել 115 մարդ»,-հաղորդել է գործակալության զրուցակիցը:
Ինչպես ՌԻԱ Նովոստիին պատմել են օպերատիվ ծառայություններում, միջադեպի հետեւանքով տուժել է 29 մարդ:
«Ըստ ճշտված տվյալների, տուժածների թիվն ավելացել է մինչեւ 29»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Աղբյուրի տեղեկատվությամբ, նրանցից երկուսը գտնվում են ծանր վիճակում: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Կեմերովոյի մարզի գլխավոր վարչությունում գործակալությանը հաստատել են, որ փրկարարները հաղորդագրություն են ստացել հանքահորում տեղի ունեցած ծխոտման վերաբերյալ:
«Մարդկանց դուրս են բերում: Տեղում աշխատում է ՌԼՓԶ-ի բաժանմունքը: Օպերատիվ տվյալներով՝ հանքահորում գտնվել է 287 մարդ»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Այնտեղ ճշտել են, որ ծխոտումը տեղի է ունեցել հանքահորի օդափոխիչ հանքամիջանցքում: Դատախազությունն ստուգում է սկսել: