«2018-2020թթ․ Թուրքիայից ապրանքների ներկրման կտրուկը աճը պայմնավորված է պրոթուրքական ռեժիմի հաստատմամբ». Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրել է ․ «Ըստ շրջանառվող տեղեկությունների ՝ 2022 թ. հունվարի 1-ից կհանվի Թուրքիայից Հայաստան շինանյութի ներկրման արգելքը: Շինանյութին կհաջորդեն հագուստը, մաքրող միջոցները, կոսմետիկան և այլ ապրանքները։

Սպասվում է նաև բենզինի ու դիզվառելիքի ներկրման ակտիվացում։

2019 թ.-ի արդյունքների համաձայն՝ Թուրքիայից Հայաստան է ներկրվել 268 մլն դոլարի ապրանք, ինչը կրկնում է 2008֊ի ցուցանիշը։ 2018֊ին այն կազմել էր 253 մլն (համեմատության համար նշենք, որ, օրինակ, 2016֊ին Թուրքիայից ներկվել է մոտ 160 մլն դոլարի ապրանք)։

Եվ եթե 2008֊ի ցուցանիշը պայմանավորված էր “ֆուտբոլային դիվանագիտության” օրակարգով, ապա 2018֊2019 թթ. կտրուկ աճը՝ Հայաստանում պրոթուրքական ռեժիմի հաստատմամբ։ 2020-ին՝ մինչև պատերազմ, աճի միտումը շարունակվել է:

Այսպիսով, 1995 թ.֊ից ի վեր հայ֊թուրքական առևտրաշրջանառության ամենամեծ ծավալը գրանցվել է 2008֊ին ու 2019֊ին։ Չնայած, “առևտրաշրջանառություն” եզրույթն այստեղ խիստ պայմանական է.1995֊2020 թթ. Հայաստանը ներկրել է շուրջ 3 մլրդ դոլարի թուրքական ապրանք, արտահանել Թուրքիա՝ ընդամենը 50 մլն ֊ի։

Կարևոր է ընդգծել, որ բացի ավանդական ապրանքատեսակներից (հագուստ, տեխնիկա և այլն) 2018֊2020 թթ. էապես աճել է Թուրքիայից ներկրվող նավթամթերքի ծավալները՝ հասնելով 2019 թ.-ին 24,3 մլն դոլարի: Զուգահեռաբար նվազել են Իրանից նավթամթերքի ներկրման ծավալները:

Գեոքաղաքական մոտիվն ակնհայտ է»։

Տեսանյութեր

Լրահոս