ԱՄՆ-ը Թուրքիայի իշխանություններին կոչ է անում Ստամբուլի Սուրբ Սոֆյայի տաճարը պահպանել թանգարանի կարգավիճակով եւ այն հասանելի թողնել բոլոր մարդկանց այցելության համար:
ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, որը կանխապես ապահովել է Դեմոկրատական կուսակցության առաջիկա համագումարի պատգամավորների բավականաչափ պաշտպանությունը նոյեմբերին պետության ղեկավարի ընտրությունների թեկնածու առաջադրվելու համար, հունիսին շուրջ 141 միլիոն դոլարի նվիրատվություններ է հանգանակել ընտրաշավը վարելու համար:
Սաուդյան Արաբիան սպառնացել է նավթաշուկայում գնային պատերազմ բորբոքել, եթե ՕՊԷՔ+-ի համաձայնագրի անդամները չփոխհատուցեն արդյունահանման կրճատումների ծավալները, որոնց գծով պարտավորությունները նրանք ավելի վաղ չեն կատարել:
Մոնղոլիայի իշխանությունները վերջին օրը ժանտխատով հիվանդանալու երկու դեպք են արձանագրել երկրի արեւմտյան մասում: Հուլիսի 2-ին այդ մասին հաղորդել է Montsame գործակալությունը:
Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ) եւ «ԽիմՌար» ընկերությունների խումբն սկսել են կորոնավիրուսի բուժման համար «Ավիֆավիր» պատրաստուկը մատակարարել արտահանման համար. հունիսին այն արդեն ուղարկվել է Բելառուս, մոտ ժամանակներս սպասվում են մատակարարումները Ղազախստան:
Սահմանապահ ոստիկանության երկու աշխատակից զոհվել եւ եւս ինը տուժել են Աֆղանստանի արեւելքի Նանգարհար նահանգի հսկիչ-անցակետերում «Թալիբան» արմատական շարժման զինյալների գրոհի հետեւանքով:
Մեկ մարդ ք նոր կորոնավիրուսով վարակվել ԱՄՆ-ի ծովային հետեւակի զորակազմի ճամբարում՝ Օկինավայի հարավային պրեֆեկտուրայում:
Թուրքիայի «Գորշ գայլեր» կազմակերպության քաղաքական թևը հանդիսացող «Ազգայնական շարժում» կուսակցություն գլխավոր քարտուղար Իսմեթ Բյույուքաթամանը անդրադարձել է Կ․ Պոլսի Հունաց Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Առաջինի՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու վերաբերյալ քննադատություններին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Առնվազն 50 մարդ է զոհվել Մյանմայի հյուսիսի Կաչինի նիահանգում գտնվող նեֆրիտի հանքահորում:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 1-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Օմանի նավթի նախարարությունը գնորդներին ծանուցել է, որ 2020 թվականի սեպտեմբերին նավթի մատակարարումների ծրագիրը կնվազեցվի 10 տոկոսով, քանի որ սուլթանությունը լիովին կատարում է նավթի հանույթի կրճատման՝ ՕՊԷՔ+-ի համաձայնագրի պայմանները:
Չնայած շատ երկրների կառավարություններ դեռևս կողմ չեն միջազգային զբոսաշրջության ուղղությունների վերաբացմանը, այնուամենայնիվ, որոշ երկրներ մեղմացրել են սահմանափակումները և իրենց սահմանները բացել օտարերկրյա այցելուների համար:
Չինաստանը մտցնում է իր տարածքում մի շարք ամերիկյան զանգվածային լրատվամիջոցների աշխատանքի սահմանափակումներ որպես Վաշինգտոնի գործողության պատասխան քայլ:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի կարծիքով՝ Ադրբեջանի նախագահ Ալիևի ելույթը չէր տարբերվում Սադամ Հուսեյնի կամ Քադաֆիի ելույթներից, որոնք ժողովրդավարության մասին խոսում էին՝ որպես չարիքի:
Ճապոնիայի իշխանությունները հնարավոր են համարում երկրում արտակարգ դրության ռեժիմի կրկնական սահմանումը կորոնավիրուսով ախտահարվածների քանակի կտրուկ աճի դեպքում:
Մեկուկես ամսվա դադարից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անցկացրին Մնացականյան-Մամեդյարով մոտավորապես մեկ ժամ տևողությամբ հերթական տեսակոնֆերանսը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել՝ նշելով, որ հանդիպումներ են ունեցել քննարկելու տարածաշրջանում հանրային առողջապահական իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկայիս դինամիկան և խաղաղության գործընթացում նախատեսվող հաջորդ քայլերը:
Ուղիղ կապի մասին վերջին երկու տարվա ընթացքում տարբեր առիթներով խոսվել է: Դա չի ենթադրում առաջին դեմքերի կամ նույնիսկ պաշտպանական գերատեսչությունների առաջին դեմքերի միջև ուղիղ կապի ապահովում, խոսքը շատ ավելի ցածր օղակների կապի մասին է, որի «աշխատելու» մասին տարբեր պաշտոնյաներ ուղիղ կամ անուղղակի ձևով մինչև այս պահը հայտարարել են: Ես չեմ կարող ասել, թե այդ կապը որքան արդյունավետ է և ինչ նշանակություն ունի հրադադարի ռեժիմի պահպանման կամ ընդհանրապես հարաբերական խաղաղության ապահովման գործում, սակայն միջնորդները փաստեցին, որ այդ կապն առ այս պահը գործում է:
Ղազախստանի կառավարությունն առաջարկում է երկրում հուլիսի 5-ից սահմանել երկշաբաթյա կարանտին կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար:
«Ստահակների վերջին հանգրվանը հայրենասիրությունն է» ասույթը նոր միս ու արյուն ստացավ 2016թ․ հուլիսի վերջին Հայաստանում, երբ մի խումբ տեռորիստ մարդասպաններ, որոնք գրավել էին ՊՊԾ գունդը, սպանել էին ոստիկանների, պատանդներ էին պահել, այդ թվում՝ իրենց օգնության եկած բժիշկներին, թալանել էին բանկոմատ, իշխանություններին հանձնվելիս հանկարծ որոշեցին հայրենասիրական-հակառուսական տեքստեր արտասանել։
Առնվազն 50 մարդ է զոհվել Եթովպիայի Օրոմիայի նահանգում ծայր առած անկարգությունների ընթացքում, որոնք բռնկել են երաժիշտ եւ քաղաքական ակտիվիստ Հաակաալուու Հունդեսաայի սպանությունից հետո:
Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Հասան Ռոուհանին եւ Թայիփ Էրդողանն սկսել են Սիրիայի շուրջ տեսագագաթնաժողովը. հեռարձակումն իրականացնում է Իրանի պետական հեռուստատեսությունը:
Ռուսաստանը և Բելառուսը համաձայնության են եկել գազի գնի հարցում
Իսպանիան եւ Պորտուգալիան հուլիսի 1-ին բացում են իրենց ցամաքային սահմանը, որը կորոնավիրուսի համավարակի պատճառով փակվել էր մարտի կեսերից:
Մոլադովայի նախագահ Իգոր Դոդոնը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարությանը մինչեւ տարեվերջ մոլդովական ապրանքների անմաքս ներկրման ժամկետը երկարացնելու որոշման համար:
Հոնկոնգի ոստիկանությունը ջրանետեր է կիրառել այն ակտիվիստների նկատմամբ, որոնք բողոքում են ազգային անվտանգության մասին օրենք ընդունելու պատճառով:
ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեր երկրի և Մարդու իրավունքների պաշտպանի համար ևս մեկ կարևոր միջազգային ձեռբքերմասն մասին եմ ուզում հայտնել:
ԱՄՆ-ի սենատը «Հյուսիսային հոսք-2» գազատարի դեմ լրացուցիչ պատժամիջոցները ներառել է պաշտպանության բյուջեի նախագծի մեջ: Այդ մասին, հաղորդել է հանրապետական կոնգրեսական Սթիվ Վոմաքը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է վետո դնել 2021 ֆինանսական տարվա (սկսվում է հոկտեմբերի 1-ից) ռազմական բյուջեի նախագծի վրա, եթե այնտեղ ուղղում լինի այն ռազմակայանների վերանվանման մասին, որոնք անվանված են կոնֆեդերատների պատվին:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ամփոփելով հունիսի 29-30-ին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ առանձնաբար եւ համատեղ անցկացված տեսակոնֆերանսային հանդիպումները հանդես են եկել ամփոփիչ հայտարարությամբ, որտեղ նշված է, որ երկու նախարարները քննարկել են ռեգիոնում հանրային-առողջապահական վիճակը եւ Լեռնային Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղության պրոցեսի ընթացիկ դրությունն ու հետագա քայլերը։
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հունիսի 30-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները: