Հնդկաստանի եւ Չինաստանի բանակները շարունակում են զորքերի համակենտրոնացումը Լադաքի արեւելքում, չնայած հունիսին փաստական վերահսկողության գծից (LAC) զորակազմերի հետքաշման շուրջը ձեռք բերված համաձայնությանը:
Կարծում եմ հիմա ամենահարմար պահն է, որ Արցախը օգնության ձեռք մեկնի ԱՄՆ-ին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
Չինաստանում գիտնականները վիրուսի նոր տեսակ են հայտնաբերել, որը, նրանց խոսքով, «համավարակ դառնալու մեծ ներուժ ունի», գրում է BBC-ն։
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հունիսի 29-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Մեկ օրում Սաուդյան Արաբիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների ռեկորդային թիվ: Դեպքերի քանակը մեկ օրումավելացել է գրեթե 4 հազարով:
Չինաստանն այցագրային սահմանափակումների վերաբերյալ որոշում է ընդունել այն ամերիկացիների նկատմամբ, որոնք միջամտում են Հոնկոնգի գործերին:
2019 թվականին Ղազախստանում մոտավորապես 3,2 հազար կայք ճանաչել են անօրինական եւ արգելափակել հանրապետությունում արմատական հոսանքների դեմ պայքարի շրջանակներում:
Գիտնական Սեդաթ Ուլուգանան պոլսահայ «Ակոս» թերթում ահազանգում է, որ հին Արճեշի հայկական այդ եկեղեցին հայտնվել է գանձագողերի թիրախում։ Նա պաշտպանության կոչ է անում և հավելում, որ եթե միջոցներ չձեռնարկվեն, ապա պատմական ևս մեկ ժառանգություն կոչնչանա։
Ամերիկյան կենսալաբորատորիաների անվանգությունն Ուկրանիայում եւ Վրաստանում անհանգստություն է հարուցում այդ երկրներում պետական կառավարման խնդիրների պատճառով:
Ադրբեջանի նախագահն օրերս հերթական հակահայ հայտարարությունն արեց՝ անդրադառնալով Հայաստանի նախորդ և ներկայիս իշխանություններին, որին հաջորդեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանը, որ Ալիևի լեզուն երկարել է՝ ներսում մեր ապաշնորհ ու ապազգային վայ-կառավարիչների պատճառով: Նիկոլ Փաշինյանն էլ իր մամուլի խոսնակի միջոցով պատասխանեց ոչ թե Ալիևին, այլ, ըստ էության, Սերժ Սարգսյանին:
Հնդկաստանի բժշկական ծառայություններն արդեն երկրորդ օրն անընդմեջ ախտորոշում են COVID-19 կորոնավիրուսի գրեթե 20 հազար դեպք:
Եթե Ալիևին որոշ մարդիկ կիրթ են համարում, դա չի նշանակում, որ ինքն իրականում կիրթ է ու դա չի նշանակում եթե որոշները հիացած են իրենով ողջ հայ ազգն է հիացած։
ԱՄՆ հայամետ կոնգրեսականները շարունակում են պայքարել Արցախում ամերիկյան ֆիաննսավորմամբ Արցախում իրականացվող ակազերծման ծրագրի ֆինանսավորման համար։ Օրերս ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի վիրտուալ հանդիպմանն առաջարկել է 1.5 միլիոն դոլար տրամադրել Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքներին:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 10 միլիոն 279 հազարից:
Պաղեստինյան տարածքների բռնակցումն անօրինական է, եւ Իսրայելը պետք է հրաժարվի նմանօրինակ պլաններից:
Լեհաստանի գործող նախագահ Անջեյ Դուդան հունիսի 28-ի նախագահական ընտրություններում չի հավաքել բացարձակ մեծամասնության քվեները և հուլիսի 12-ին ընտրությունների 2-րդ փուլում լինելու է ընդդեմ Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Թշասկովսկու: Համաձայն Ipsos-ի տվյալների` Դուդան հավաքել է ձայների 41.8%-ը, իսկ Թշասկովսկին` 30.4%-ը:
Եվրամիությունը հուլիսի 1-ից կվերաբացի իր սահմանները, սակայն Թուրքիայի քաղաքացիները դեռևս չեն կարողանա օգտվել Եվրոպա մուտք գործելու հնարավորությունից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Եվրամիության խորհուրդը տակավին չի հաստատել այն պետությունների վերջնական ցանկը, որոնց հետ հուլիսի 1-ից կբացվեն Միության արտաքին սահմանները:
Հունիսի 29-ին առնվազն 11 մարդ է զոհվել Բագլադեշի մայաքաղաք Դաքայում Բուրիգանգագա գետում լաստանվի շրջվելու հետեւանքով:
ԱՄՆ առողջապահության նախարար Ալեքս Ազարը նախազգուշացրել է, որ երկրում «կորոնավիրուսային վարակի տարածումը դադարեցնելու պատուհանը փակվում է». ԱՄՆ-ում վարակման դեպքերի թիվը գերազանցել է 2,5 մլն-ը և որոշ նահանգներում բռնկման նոր օջախներ են հայտնաբերվել:
Ֆրանսիական Սրտասբուրգի քաղաքապետ է ընտրվել Ֆրանսիայի կանաչների կուսակցության ներկայացուցիչ, հայուհի Ժանն Բարսեղյանը։
Համավարակի սկզբում տնտեսությունում կտրուկ անկման ֆոնին Գերմանիայում բիզնես տրամադրությունները նկատելիորեն բարելավվում են:
Չինաստանի Լյաոնին նահանգի Դալիան քաղաքի բնակչուհի Չժան անունով կինը գրեթե մահացել է կարաոկե-երեկույթի ժամանակ երգելիս:
Թուրքիայում ստեղծվել է Հայոց ցեղասպանության ժխտմամբ զբաղվող կառույց։ Չնայած նշվում է, որ այն գործելու է Կառավարությունից անկախ, սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կառույցին աշխատանքի անցնելու ցուցումներ է տվել և կոչ արել աշխատանքներն արագացնել և այն հասցնել ավարտուն տեսքի։
Զբոսաշրջիկները կարող են ամբողջովին անվճար հանգստանալ իտալական Մոլիզե շրջանում, որը գտնվում է Հռոմից երկու ժամ հեռավորության վրա:
Օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի նախագահությամբ կայացած խորհրդատվական բարձրագույն կոմիտեի նիստում որոշում է կայացվել ստեղծել հատուկ մարմին, որը պիտի զբաղվի Հայոց ցեղասպանության հերքմամբ։ Էրդողանի հրահանգավորմամբ՝ նոր կառույցը պետք է զբաղվի Հայոց ցեղասպանության թեմայով նոր մարտավարության մշակմամբ, ինչպես նաև միջազգային հարթակներում այդ թեմայի շուրջ տեղի ունեցող զարգացումներին պատասխան քայլեր կազմելու գործառույթով:
ԱՄԷ-ն Համաշխարհային մրցունակության 2020 թ․տարեկան զեկույցում գլխավորում է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանը, ինչպես նաև ընդգրկվել է աշխարհի 10 լավագույն մրցունակ երկրների ցանկում։
Իսպանիայի կառավարությունը նախատեսում է փող հատկացնել այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են իրենց հին ավտոմեքենան փոխարինել նորով:
Սերբիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 13 հազար 792-ի:
Պորտուգալիայիում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի 323 նոր դեպք է հաստատվել: