ՄԱԿ-ում կանխատեսում են, որ 2022 թվականին աշխարհում 207 մլն գործազուրկ կլինի
Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ, ՄԱԿ-ի մասնագիտացված հիմնարկություն) սպասում է, որ 2022 թվականին աշխարհում գործազուրկների թիվը կկազմի 207 միլիոն, ինչը 21 միլիոնով ավելի է, քան մինչճգնաժամային 2019 թվականին: Այդ մյասին ասված է կազմակերպության զեկույցում, որը հունվարի 17-ին հրապարակվել է Ժնեւում։
«Գլոբալ գործազրկությունն, ինչպես սպասվում է, մինչ COVID-19-ի (համավարակի) ցուցանիշները գերազանցող մակարդակում կպահպանվի առնվազն մինչեւ 2023 թվականը,- արձանագրել են զեկույցի հեղինակները:- 2022 թվականին դրա մակարդակը կկազմի, ըստ գնահատումների, 207 միլիոն, մինչդեռ 2019-ին եղելէ 186 միլիոն»: Ընդգծված է, որ «ԱՄԿ-ն դեպի նվազում է վերանայել 2022 թվականին աշխատանքի շուկայի վերականգման կանխատեսումը»:
Դա «որոշակի չափով արատացոլում է COVID-19-ի վերջին տարբերակների, ինչպիսիք են «դելտան» եւ «օմիկրոնը», ներգործության հետեւանքներն աշխատանքի աշխարհի վրա, ինչպես նաեւ գոյություն ունեցող անորոշությունը համավարակի ապագա զարգացման վերաբերյալ»: «Հիմնվելով տնտեսական աճի՝ ըստ ժամանակի վերջին կանխատեսումների վրա, ԱՄԿ-ն սպասում է, որ այն ժամերի միագումար թիվը, որոնք կաշխատվեն 2022 թվականին, կմնա գրեթե 2 տոկոսով ցածր մինչեւ համավարակը եղած մակարդակից»,- ասված է զեկույցում: Հունիսին ԱՄԿ-ն կանխատեսել էր, որ այդ ցուցանիշը 2022 թվականին կնվազի մինչեւ 1 տոկոսից պակաս:
Փորձագետների խոսքով՝ համավարակի հարուցած ճգնաժամը միատեսակ չի ազդել «աշխատողների եւ երկրների» տարբեր «խմբերի» վրա, ինչը «խորացնում է անհավասարությունը երկրների ներսում եւ դրանց միջեւ եւ թուլացնում է գործնականում բոլոր պետությունների տնտեսական, ֆինանսական եւ սոցիալական հիմքը»: Բնակչության մեկ շնչի հաշվով բարձր եկամուտներով երկրները ցուցադրում են աշխատանքի շուկայի վերականգնման ավելի բարձր դինամիկա, մինչդեռ միջինից ցածր եկամուտներով պետություններում իրադրությունը շատ ավելի վատ Էէ: «Ճգնաժամի երկու տարին անցնելուց հետո կանխատեսումը մնում է թույլ, իսկ վերականմնան ուղին՝ դանդաղ եւ անկայուն»,- հայտարարել է ԱՄԿ-ի գլխավոր տնօրեն Գայ Ռայդերը: Նրա խոսքով՝ «չի կարող լինել» համաշխարհային տնտեսության «իրական վերականգում» առանց աշխատանքի շուկայի իրադրության բարելավման, հաղորդել է ՏԱՍՍ-ը: