
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գործընկերներին կոչ է անում անժամկետ գործադուլ հայտարարել ի պաշտպանություն Կոչուբաևի

«Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի կալանավորումը պատժիչ գործողություն է ոչ այդքան իր նկատմամբ, այլ հարված է ողջ փաստաբանությանը: Գտնում եմ, որ բոլոր փաստաբանները պետք է հայտարարեն անժամկետ գործադուլ Կոչուբաևին ազատ արձակելու պահանջով: Իրավապահ համակարգը կաթվածահար է լինելու, և դա կունենա դրական հետևանք իրավունքի և օրինականության համար, քանի որ կստեղծվի հնարավորություն կանխել համակարգի վերջնական վերածումը մի խելագար դավաճանի գրպանային ռեպրեսիվ մահակի»,- այս մասին ասել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը, ում խոսքերը մեջբերում է «Sputnik Արմենիա» տելեգրամյան ալիքը: