ԵՄ-ն վախենում է Եվրոպայի «մոխրագույն կարդինալի» վերադարձից

Եվրոպական հանձնաժողովի նախկին գլխավոր քարտուղար Մարտին Սելմայրի հնարավոր վերադարձը եվրոպական քաղաքականություն կարող է հանգեցնել ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի միջև լարվածության սրմանը: Այս մասին հաղորդում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։

«ԵՄ անդամ պետությունները մտահոգված են, որ Սելմայրի նշանակումը կարող է սրել Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի միջև հարաբերությունները», – ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։

Հրատարակությունը պարզաբանում է, որ Սելմայրը, որը համարվում էր Բրյուսելում եվրոպական քաղաքականության «մոխրագույն կարդինալը», կարող է զբաղեցնել «Գեոտնտեսական և միջինստիտուցիոնալ հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալի» պաշտոնը և պատասխանատու կլինի եվրոպական դիվանագիտական ​​ծառայության և ԵՄ այլ ինստիտուտների միջև հարաբերությունների համար, ինչպես նաև կմասնակցի կազմակերպության մշտական ​​ներկայացուցիչների կոմիտեի նիստերին:

Նշվում է, որ եթե նա միանա Կալլասի թիմին, նա առավելություն կունենա Բրյուսելից ներքին տեղեկատվության ստացման հարցում: Politico-ի տվյալներով՝ նրանց համագործակցությունը կարող է «գլխացավանք» դառնալ ֆոն դեր Լեյենի համար, քանի որ վերջերս Եվրահանձնաժողովի և ԵՄ դիվանագիտական ​​ծառայության միջև հարաբերությունները սրվել են:

Տեսանյութեր

Լրահոս