Լիտվան և Լատվիան ամերիկյան Stinger զենիթահրթիռային համալիրներ կմատակարարեն Ուկրաինային
Լիտվան Ուկրաինայի բանակին ամերիկյան Stinger փոխադրովի զենիթահրթիռային համալիրներ (ՓԶՀՀ) կհատկացնի, քանի որ Ռուսաստանն ուժեր է կենտրոնացնում ուկրաինական սահանին: Այդ մասին, հունվարի 24-ին հաղորդել է Լիտվայի պաշտպանության նախարարությունը:
Այդ նույն ՓԶՀՀ-ներն Ուկրաինային կհատկացնի նաեւ Լիտվան, իսկ Էստոնիան պլանավորում էտալ Javelin ամերիկյան հակատանկային հրթիռային համալիրներ (ՀՏՀՀ): Այդ օգնությունը տրամադրվում է ԱՄՆ-ում արտադրված սարքավորումը երրորդ երկիր հանձնելու՝ ԱՄՆ-ի կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո:
«Անկեղծորեն հույս ունենք, որ այդ սպառազինությունն Ուկրաինան չի օգտագործի: Բալթյան երկրները հորդորում են Ռուսաստանին՝ դադարեցնել ագրեսիվ եւ անպատասխանատու գործելակերպը»,-հայտարարել է Լիտվայի պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասը:
Ավելի վաղ The Wall Street Journal-ը, վկայակոչելով Վաշինգտոնի պաշտոնատար անձանց, հաղորդել է, որ Լիտվան, Լատվիան եւ Էստոնիան ստացել են Ուկրաինային Javelin Stinger զենիթահրթիռային համալիրներ մատակարարելու ԱՄՆ-ի թույլտվությունը:
Ռուսաստանի պաշտոնատար անձինք քանիցս ժխտել են, թե Մոսկվան պլանավորում է ներխուժել Ուկրաինա այն դեպքում, երբ Կիեւը եւ Արեւմուտքը հայտարարել են ուկրաինական սահմանի մոտ շուրջ 100 հազար ռուսաստանցի զինվորականների գտնվելու մասին: Արեւմուտքը ռուսական բանակի այդ կենտրոնացումը համարում է պատերազմի նախապատրաստում, որպեսզի չթույլատրվի Ուկրաինայի անդամակցումը ՆԱՏՕ-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: