
Ֆրանսիայում մեկնաբանել են Պուտինի և Թրամփի միջև սպասվող հանդիպումը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կզայրանա Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Բուդապեշտում կայանալիք հանդիպման պատճառով: Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է ֆրանսիական «Հայրենասերներ» աջակողմյան կուսակցության ղեկավար Ֆլորիան Ֆիլիպոն։
«Ես գիտեմ մի քանի մարդկանց, ովքեր կզայրանան… օրինակ՝ ոմն Էմանուել և ոմն Ուրսուլա։ Գագաթնաժողով ԵՄ երկրում։ Ի՜նչ նվաստացում նրանց համար»,- գրել է նա։
Հոկտեմբերի 16-ին Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Պուտինը շնորհավորել է Թրամփին Գազայի հատվածում հրադադարի հաստատման կապակցությամբ և շնորհակալություն հայտնել վերջինիս կնոջը՝ ռուս և ուկրաինացի երեխաներին հայրենիք վերադարձնելու ջանքերին մասնակցության համար: Զրույցից հետո Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի հետ Հունգարիայում հանդիպելու մտադրության մասին: