Բաժիններ՝

Բուրկինա Ֆասոյի նախագահը ձերբակալված չէ, այլ մնում է ոստիկանության պահպանության ներքո

Բուրկինա Ֆասոյի նախագահ Ռոկ Մարկ Քրիստիան Կաբորեն ձերբակալված չէ զինվորակաների կողմից, այլ գտնվում է ոստիկանության պահպանության ներքո: Հունվարի 24-ին այդ մասին հայտնել է Burkina24 պորտալը։

Պորտալի տեղեկատվությամբ՝ ոստիկանության մարտիկները նաեւ իրենց պահապնության տակ են առել Բուրկինա Ֆասոյի վարչապետին եւ խորհրդարանի խոսնակին: Հունվարի 24-ին ավելի վաղ Reuters եւ AFP գործակալությունները, վկայակոչելով Բուրկինա Ֆասոյի ուժային ծառայությունների ներկայացուցիչների եւ արեւմտաաֆրիկացի դիվանագետների՝ հայտնել էին, թե Կաբորեն ձերբակալված է զինվորականների կողմից եւ գտնվում է բանակային ռազմակայաններից մեկում: Իր հերթին Բուրկինա Ֆասոյի նորությունների leFaso պարտալը հայտնում է, որ պետության ղեկավարը գտնվում է անվտանգ վայրում:

Զինվորականներն իրոք հունվարի լույս 24-ի գիշերը գրավել են Կաբորեի մասնավոր տունը երկրի մայրաքաղաք Ուագադուգուի Պատ դ’Ուա թաղամասում, սակայն նախագահն ինքն այնեղ չի եղել, նշում է էեկտրոնայն հրատարակությունը: Պորտալի տեղեկատվությամբ՝ այժմ շարունակվում են բանակցությունները Բուրկինա Ֆասոյի օրինական իշխանությունների եւ հունվարի 23-ին խռովություն բարձրացրած զինվորականների միջեւ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս