
Ուզբեկստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի ռեկորդային աճ

Ուզբեկստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1390 նոր դեպք: Դա 2020 թվականի մարտից ի վեր վարակի՝ երկրում հաստատված ամենաբարձր ցուցանիշն է:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ին, այս մասին հունվարի 22-ին հայտնել է Ուզբեկստանի Առողջապահության նախարարությունը:
Նախարարությունը հունվարի 9-ին հայտարարել էր Ուզբեկստանում «օմիկրոն» շտամով վարակի առաջին դեպքի մասին:
«Ուրբաթ օրը Ուզբեկստանում կորոնավիրուսով վարակվել է 1390 մարդ: Վարակվածների ընդհանուր թիվը 212 289 է»,-ասվում է նախարարության տելեգրամյան ալիքում:
Երկրում առողջացածների ընդհանուր թիվը 202 149 է: Հունվարի 21-ին հիվանդանոցից դուրս է գրվել 437 մարդ, այժմ բուժում է ստանում 8604 վարակակիր:
Նախարարության մամուլի ծառայության տվյալներով՝ մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 4 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը 1536 է: