
Ռաիսին Էրդողանի հետ զրույցում կարևորել է երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը

Թուրքիայի և Իրանի նախագահների միջև կայացել է հեռախոսազրույց: Այդ մասին հայտնում են թուրքական և իրանական լրատվամիջոցները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Կողմերը քննարկել են տարածաշրջանային մի շարք խնդիրներր, ինչպես նաև թուրք-իրանական հարաբերություններին առչվող հարցեր:
Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան ցանկանում է ընդլայնել Իրանի հետ համագործակցության ոլորտները: Ըստ Էրդողանի՝ Իրանը վստահելի էներգակիր գործընկեր է: Էրդողանը նաև հայտնել է, որ առաջիկայում ցանկանում է մեկնել Իրան:
Իր հերթին Իրանի նախագահը, կարևորելով Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացումը, նշել է, որ տարածաշրջանում կայուն անվտանգության հաստատման միակ ճանապարհը երկրների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելն է:
Կողմերը նաև խոսել են Իրանի նախագահի՝ վերջերս Ռուսաստան կատարած այցի և դրա արդյունքների մասին: