Բաժիններ՝

Իրանը հաստատել է 9-12 տարեկանների պատվաստումն ընդդեմ կորոնավիրուսի

Իրանի առողջապահության նախարարությունը հաստատել է 9-12 տարեկան երեխաների պատվաստումը կորոնավիրուսային վարակի դեմ։ Պատվաստումների մեկնարկի մասին հունվարի 22-ին Իրանի պետական հեռուստատեսությամբ հայտարարել է Թեհրանի նահանգապետ Մուհսին Մանսուրին, գրում է Regnum գործակալությունը։

Պատվաստումը կիրականացվի կամավոր հիմունքներով և միայն երեխայի ծնողների համաձայնությամբ։ Պատվաստման համար դեղամիջոցի դեղաչափը կորոշի Իրանի առողջապահության նախարարությունը՝ Կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային խորհրդի հետ համատեղ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31