
Պուտին-Թրամփ հանդիպման համար Հունգարիայի ընտրությունը պատահական չէր. Վուչիչ

Բուդապեշտի ընտրությունը որպես Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև առաջիկա հանդիպման վայր պատահական չէ և ԵՄ-ում բոլորին չէ, որ կգոհացնի: Այս մասին, ինչպես գրում է РИА Новости-ն, հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։
Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը տեղի է ունեցել հինգշաբթի օրը և այս տարվա ամենաերկարատևներից մեկն էր։ Զրույցից հետո Թրամփը հայտարարեց, որ Ռուսաստանի առաջնորդի հետ կհանդիպի Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։
«Ես հատկապես ուրախ եմ, որ մեր հունգարացի ընկերները ընտրվեցին որպես հյուրընկալողներ։ Վստահ չեմ, որ դա նույնքան ուրախություն կառաջացնի այլ եվրոպական կենտրոններում, որքան Բելգրադում առաջացրեց։ Բայց ի՞նչ կարելի է անել։ Վստահ եմ, որ այս վայրը պատահականորեն չի ընտրվել»,- ուրբաթ օրը լրագրողներին ասել է Վուչիչը՝ հավելելով, որ երկուշաբթի կամ չորեքշաբթի օրը կհանդիպի Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ: