Իրանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երրորդ դեղաչափը ստացածների թիվն անցել է 14 միլիոնը
Իրանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 60 մլն 465 հազար 452 քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝ 53 մլն 517 հազար 573, իսկ երրորդ, այսինքն` խթանիչ դեղաչափը 14 մլն 269 հազար 799 քաղաքացի: Այս մասին հայտնում է IRNA-ն՝ հղում կատարելով Իրանի առողջապահության նախարարության հրապարակած տվյալներին:
Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 30 քաղաքացի, այսպիսով` մահերի թիվը երկրում հասել է 132 հազար 202-ի: Վերջին 1 օրում Իրանում գրանցվել է վիրուսի 3503 նոր դեպք, որից 426-ը հոսպիտալացվել Է;
Երկրում գրանցված վարակման ընդհանուր 6 մլն 245 հազար 346 դեպքից 6 մլն 78 հազար 24-ն առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից: 1216 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում: