Բաժիններ՝

Ռուսաստանի զորավարժություններն իռլանդական ափերի մոտ չեն ողջունվում. Իռլանդիայի ԱԳՆ

Իռլանդիայի ԱԳ նախարարության ղեկավար Սայմոն Քոուվենը հայտարարել է որ հանրապետությունում ՌԴ դեսպանին ծանուցել է այն մասին, որ Ռուսաստանի զինվորականների վարժանքներն իսլանդական ափերի մոտ չեն ողջունվում:

Քոուվենը Բրյուսելում Եվրամիության ԱԳ նախարարների նիստի սկսվելուց առաջ հայտարարել է, որ Իռլանդիան Ռուսաստանից ծանուցում է ստացել իր երկրի ափերից 240 կիլոմետր հեռավորությամբ զորավարժություններ անցկացնելու մասին: «Ես Իռլանդիայում Ռուսաստանի դեսպանին հասկանալ եմ տվել, որ դրանք չեն ողջունվում: Ռազմական ակտիվությունը եւ լարվածությունը բարձրացնելու ժամանակը չէ այն համատեքստում, ինչը ներկայում տեղի է ունենում Ուկրաինիայի հետ եւ Ուկրաինայում»,-ասել է նա:

Ռուսաստանը քանիցս հերքել է Արեւմուտքի եւ Ուկրաինայի մեղադրանքները «ագրեսիվ գործողությունների» մեջ, հայտարարելով, որ, ոչ ոքի չի սպառնում եւ ոչ ոքի վրա չի պատրաստվում հարձակվել, իսկ «ՌԴ ագրեսիայի» մասին հայտարարությունները որպես պատրվակ են օգտագործվում Ռուսաստանի սահմանների մերձակայքում ՆԱՏՕ-ի ավելի շատ ռազմական տեխնիկա տեղակայելու համար: ՌԴ ԱԳՆ-ում ավելի վաղ նշել են, որ Արեւմուտքի հայտարարությունները «ռուսական ագրեսիայի» եւ Կիեւին նրանից պաշտպանվելու հարցում օգնելու հնարավորության մասին ե՛ւ ծիծաղելի են, ե՛ւ վտանգավոր:

Դրա հետ մեկտեղ Կիեւը եւ արեւմտյան պետությունները վերջին ժամանակներս անհանգստություն են հայտնում Ռուսաստանի կողմից Ուկրաինայմ սահմանների մոտ իբր «ագրեսիվ գործողությունների» ուժեղացման կապակցությամբ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը զորքեր է տեղաբաշխում իր տարածքի սահմաններում եւ իր հայեցողությամբ: Նրա խոսքով՝ դա ոչ ոքի չի սպառնում եւ ոչ ոքի չպետք է անհանգստացնի: Ինչպես ավելի վաղ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ռուսաստանը ոչ մի պատրվակ չի ստեղծում Ուկրաինայի շուրջ կոնֆլիկտային իրադրության համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս