2022 թվականին Մայորկան դարձել է ամենասիրված զբոսաշրջային ուղղությունը
TripAdvisor-ը՝ աշխարհի ամենամեծ հարթակներից մեկը ճանապարհորդների համար, ներկայացրել է ընթացիկ տարվա ամենապոպուլյար ճանապարհորդական ուղղությունները: Այս մասին ասվում է ընկերության կայքում։
Աշխարհի 10 ամենապոպուլյար ճանապարհորդական ուղղություններն են՝
- Մայորկա (Իսպանիա)
- Կահիրե (Եգիպտոս)
- Ռոդոս (Հունաստան)
- Տուլում (Մեքսիկա)
- Դուբրովնիկ (Խորվաթիա)
- Իբիցա (Իսպանիա)
- Նատալ (Բրազիլիա)
- Արուշա (Տանզանիա)
- Գյորեմե (Թուրքիա)
- Սանտորինի (Հունաստան)
«Քանի որ աշխարհը վերադառնում է ճանապարհորդություններին, առաջնահերթությունները փոխվում են, և մարդիկ ցանկանում են ունենալ հիշարժան ճանապարհորդական հիշողություններ: Ամերիկացիների երեք քառորդը (75%) ասում է, որ իրենց համար կարևոր է «նոր վայրեր տեսնել», երբ մտածում են ճանապարհորդության իրենց ապագա ծրագրերի մասին»,- ասված է զեկույցում։
2022 թվականի լավագույն ուղղություններն են՝
- Ամերիկայի ամենահայտնի ուղղությունը Հավայան կղզիներն են
- Գաստրո-զբոսաշրջիկների համար լավագույն վայրը՝ Հռոմ (Իտալիա) և Նյու Յորք (ԱՄՆ)
- Լավագույն վայրը դահուկորդների համար՝ Ցերմատ (Շվեյցարիա)
- Լավագույն վայրը արևի սիրահարների համար՝ Կանկուն (Մեքսիկա)
Պատրաստեց Անի Գաբուզյանը