Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում կարծում են, որ նոր տիպի կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիք կարող է և չլինել:
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի հետևանքով արձանագրված մահերի թիվը մեկ օրվա ընթացքում ավելացել է 137-ով՝ հասնելով 44 հազար 131-ի:
Եթե երկրներն առանց COVID-19-ի նախազգուշական միջոցների շարունակեն բացել իրենց սահմանները, ապա իրադրությունը կզարգանա վատագույն սցենարով։
Ճապոնիան բողոք է հայտնել Չինաստանին նրա նավերի՝ Սենկակու (չինական աանվանումը՝ Դյաոյույդաո) վիճելի կղզիների շրջանում տարածքային ջրեր ներխուժելու պատճառով:
ԱՄՆ-ի իշխանությունները հուսով են, որ մինչեւ աշուն երկրում կլինեն կորոնավիրուսի շուրջ 40 – 50 միլիոն թեստերի կատարման հնարավորություններ:
Լոնդոնը քիչ հնարավորություններ ունի ՉԺՀ-ին խանգարելու, եթե Չինաստանի կառավարությունը խոչընդոտի Հոնկոնգի բնակիչների ուղեւորվելուն Մեծ Բրիտանիա:
Վրաստանը դեռ չի քննարկում կորոնավիրուսի համավարակի պայմաններում ցամաքային սահմանները բացելու վերաբերյալ հարցը:
«Որևէ լուրջ ակնկալիք չունեմ, որ սրանց արդյունքում ինչ–որ փոփոխություններ կլինեն, և կարծում եմ, որ առանձնապես ակնկալիք պետք չէ ունենալ ոչ օնլայն շփումներից, ոչ էլ հանդիպումների ժամանակ, այնպես որ, առանձնապես սպասելիքներ չունեմ, որ այս հանդիպումներն էական փոփոխությունների կբերեն»,- ասաց Սարգսյանը։
Թուրքիայի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին անդրադարձել է Ստամբուլյան կոնվենցիայի վերանայման անհրաժեշտությանը։ Այս մասին գրում է ermenihaber.am–ը։
Թուրքիայի պաշտպանության նախարար Խուլուսի Աքարը եւ երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը չհայտարարված այցով ժամանել են Լիբիա:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի վարչապետի պաշտոնում նշանակել է Ժան Կաստեկսին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կորոնավիրուսի համավարկն սկսվելուց հետո առաջին անգամ հրապարակորեն պաշտպանական դիմակ է կրել:
Առնվազն տասը մարդ է տուժել հուլիսի 3-ին Թուրքիայի հյուսիս – արեւմուտքում գտնվող հրավառելիքների ֆաբրիկայում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով:
Հուլիսի 2-ին Հնդկաստանի Բիհարի արեւելյան նահանգի առնվազն 26 բնակիչ է զոհվել կայծակի հարվածներից:
Ֆրանսիայի կառավարության ղեկավար Ֆդուար Ֆիլիպը հուլիսի 3-ին պաշտոնաթող է եղել:
Հնդկաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված նոր դեպքերի թիվը մեկ օրում աճել է 20 903-ով եւ հասել 625 544-ի:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 2-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Կանադայի դրամահատարանը հատուկ մետաղադրամ է թողարկել բժիշկների, կամավորների, մթերային խանութների աշխատակիցների եւ մյուս այն աշխատողների պատվին, որոնք կյանքի համար վտանգավոր պայմաններում դիմակայում են նոր կորոնավիրուսի համավարակին եւ այս դժվարին ժամանակ Կանադայի բնակչությանն ապահովում անհրաժեշտ ամեն ինչով:
Անցած երեք տասնամյակների ընթացքում Հարավային բևեռում ջերմաստիճանը երեք անգամ ավելի արագ է բարձրացել, քան միջինում մոլորակի վրա: Այս մասին ասված է նոր ուսումնասիրության մեջ, որը հրապարակվել է Nature Climate Change գիտական ամսագրում:
Կ. Պոլսի հունաց տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Առաջինը քննադատել է Ստամբուլի պատմական կենտրոնում գտնվող բյուզանդական Սբ․ Սոֆիա (Այա Սոֆիա) տաճարը թանգարանից մզկիթի վերածելու թուրքական իշխանությունների նախաձեռնությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Երեկվանից համացանցում քննարկվում է հուլիսի 1-ին Հանրային հեռուստաընկերության լուրերի թողարկման ժամանակ հեռարձակված ռեպորտաժը՝ կապված Ռուսաստանի Դաշնությունում սահմանադրական փոփոխություններին։ Ռեպորտաժում տեսաուղերձով հանդես է եկել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին։ Նա իր խոսքում մասնավորապես ասել է.
Մեծ Բրիտանիայի կառավարությունն կմեղմացնի իր օդային կամուրջների սահմանափակումները և պարզապես վերջ կդնի կորոնավիրուսային կարանտինի կանոններին 75 երկրներից ժամանողների համար, որպեսզի մարդիկ կարողանան արձակուրդի գնալ:
Ռուսաստանի 18 քաղաքներում Ֆինլանդիայի այցագրային կենտրոններ են բացվում անձնագրեր հանձնելու համար:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև պարբերաբար կոնտակտները պետք է պահպանվեն նաև համավարակի պայմաններում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս իրավիճակում դա են անել»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով Մնացականյան-Մամեդյարով շփումների արդյունքներին։
Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը միաձայն հավանություն է ֆայն օրինագծին, որը ՉԺՀ-ի նկատմամբ պատժամիջոցներ է նախատեսում Հոնկոնգի անվտանգության մասին օրենքի ընդունման կապակցությամբ:
Ամերիկացի մոլեկուլային կենսաբանները հրապարակել են BNT162b1 ՌՆԹ-պատվաստանյութի կլինիկական փորձարկումների առաջին եւ երկրորդ փուլերի արդյունքները:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 10 միլիոն 836 հազարը:
ՖԱԹՀ եւ ՀԱՄԱՍ ֆրակցիաները միասնական ճակատով հանդես կգան բռնակցման իսրայելական պլաններին հակազդելու համար:
Խաչատրայն քույրերի քեական գործը, որոնք մեղադրվում են նախահամաձանությամբ խմբով իրենց հոր սպանության մեջ, մեղադրական եզրակացության հաստատման դեպքում մայրաքաղաքի դատարանում քննության կառնվի փակ ռեժիմով:
Թեհրանն այն կարծիքին է, որ Վաշինգտոնի պատժամիջոցները Դամասկոսի նկատմամբ ապակառուցողական են, այսպես թե այնպես դրանք դատապարտված են ձախողման: