Նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը:
Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտգործնախարար Անվար Գարգաշը հայտնել է, որ Արևելյան Միջերկրական ծովի հարցում, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Հունաստանի հետ համագործակցելով, հակաթուրքական «ճակատ» են կազմել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Չնայած օրերս Ֆրանսիայի Սենատում Արցախի անկախության ճանաչման կոչ անող բանաձևի վերաբերյալ Ֆրանսիայի ԱԳՆ-ի կարծիքը միանշանակ չէ, և Ֆրանսիան հայտարարում է, որ չի ճանաչում Արցախի Հանրապետության անկախությունը, հենց Արցախի կարգավիճակի հարցի շուրջ էլ ներկայումս ծավալվում են կարևոր զարգացումները։
Ֆիզուլիի շրջանում հակատանկային ականի պայթյունի հետևանքով ավտոմեքենայում գտնող 4 ադրբեջանցի է զոհվել:
Վերջին շրջանում տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, որ ադրբեջանական իշխանությունների կողմից ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելու և միջազգային հետախուզում հայտարարվել:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին դատապարտել է հայտնի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունը և դրանում մեղադրել «սիոնիստական ռեժիմին»:
Թուրքիայի ազգային մեծ ժողովի չորս կուսակցությունները՝ Արդարություն և զարգացում (AKP), Հանրապետական ժողովրդական (CHP), Ազգայնական շարժում (MHP) և Լավ (İYİ Parti) կուսակցությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի ընդունած նախագծի բանաձևը։
Ֆրանսիայի կառավարությունն առաջարկել է խստացնել ընկերությունների նկատմամբ պատիժը շրջակա միջավայրի աղտոտման համար:
Վենեսուելայի Գերագույն դատարանը բանտարկության է դատապարտել Citgo Petroleum Corp. ընկերության՝ վենեսուելական PDVSA պետական նավթային կորպորացիայի դուստր կառույցի, բարձրագույն ղեկավարության վեց ներկայացուցիչների:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավաստիացրել է, որ Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Ջո Բայդենին կհանձնի իշխանությունը, եթե նրա օգտին քվեարկի քվեատուների կոլեգիան:
«Ժողովրդա-դեմոկրատական» կուսակցության պատգամավոր Քեմալ Բյուլբյուլը դատապարտվել է 6 տարի 3 ամիս ազատազրկման՝ զինված ահաբեկչական կազմակերպության անդամակցելու համար:
Իսրայելական «Hayom» թերթը նոր մանրամասներ է հրապարակել նոյեմբերի 22-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանի միջև տեղի ունեցած «գաղտնի հանդիպումից»։ Թեմային անդրադարձել է նաև թուրքական մամուլը, նշելով, որ հանդիպման ընթացքում Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի թիրախում է եղել Թուրքիան։
«Եթե այս իշխանությունն ավելի հանգիստ իրավիճակում՝ 2,5 տարվա ընթացքում, չկայացրեց էական, անհրաժեշտ որոշումներ պետության համար, ապա այդքան էլ չեմ հասկանում, թե ինչու նա հանկարծ այդ որոշումները կկայացնի այսօր»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովը, անդրադառնալով Սոթքի ոսկու հանքի շուրջ ստեղծված իրավիճակին, ՀՀ իշխանությունների հետպատերազմյան որոշումների, հայտարարությունների համարժեքությանը ստեղծված իրավիճակին, հայ-ռուսական և ռուս-արցախյան հարաբերությունների ապագային։
Աշխարհում COVID-19-ով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը համավարակի սկզբից ի վեր Երեւանի ժամանակով նոյեմբերի 27-ի առավոտվա ժամը 09:00-ի դրությամբ հասել է 60 մլն 930 հազար 94-ի՝ մեկ օրում ավելանալով 583 հազար124-ով:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտնել է միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեյի սպանության մեջ Իսրայելի մասնակցության վկայությունների մասին:
Իրանում մահափորձի հետևանքով սպանվել է երկրի պաշտպանության նախարարությանը առընթեր հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար, միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեն:
Հնդկաստանում Դելիի մայրաքաղաքային տարածքի ոստիկանությունը նահանգի սահմանի վրա արտասվաբեր գազ եւ ջրանետեր է կիրառել ֆերմերների ցույցերը ցրելու համար, որոնք Նյու Դելի էին ուղեւորվում բողոքի երթ անցկացնելու համար:
Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրում նոր Սահմանադրության ընդունման դեպքում չի առաջադրվի նախագահի պաշտոնում:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, ռուս խաղաղապահների գործունեության և ԼՂ-ում մարդասիական առաքելության հետ կապված հարցեր:
Թուրքիայի Մալաթիա նահանգում 4.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։
Թուրքիայի Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) խոսնակ Ֆաիք Օզթրաքը քննադատել է Ստամբուլի ֆոնդային բորսայի 10 տոկոս բաժնեմասի վաճառքը Քաթարին՝ խորհուրդ տալով Քաթարին փոխանցել նաև «Թուրքիայի սեփականության վկայականը»։
Ֆրանսիայի Հանրապետությունը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակելու է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն կարգավորմանը հասնելու ջանքերին:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ ավարտվել է Թուրքիայի և Սիրիայի 911 կմ սահմանի երկայնքով կառուցվող պատի 832 կմ հատվածի կառուցումը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Անկանոն հրաձգության հետեւանքով մեկ մարդ զոհվել, չորսը վերքեր են ստացել ԱՄՆ-ի Նեւադայի նահանգում, երկու կասկածյալներ ձերբակալվել են:
Թուրքիայի արտգործնախարարությունը (ԱԳՆ) հայտարարություն է տարածել Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» խորհրդատվական բանաձևի ընդունման կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ռուսաստանում մեկ օրում հաստատվել Է COVID-19-ից մարդկանց մահվան 524 դեպք, ողջ ժամանակաշրջանում՝ 38062:
Փարիզը չի ճանաչում ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
Իրաքը ցանկանում է այլ երկրների հետախուզությունների հետ համագործակցել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար:
Թուրք վերլուծաբան, սյունակագիր, գերմանական Deutsche Welle լրատվական գործակալության թղթակից էրդալ Սաղլամը վերլուծել է Թուրքիայի տնտեսության ներկայիս վիճակը։
Թեհրանը համագործակցում է ռուսաստանյան կողմի հետ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առիթով: