Լավրովը ողջունել է Իրանի կողմից «3+3»-ի հաջորդ հանդիպման հյուրընկալումը

Ռուսաստանի Դաշնության գլխավոր դիվանագետը՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հերթական անգամ հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկերոջ՝ Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ՝ ի թիվս այլ հարցերի խոսելով նաև «3+3» ձևաչափի՝ Հարավային Կովկասի հարցերով տարածաշրջանային խորհրդակցական հարթակի մասին: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը դոկտոր Ամիր Աբդոլլահիանի հետ զրույցում ողջունել է Իրանի կողմից «3+3»-ի հաջորդ հանդիպման հյուրընկալումը:

Լավրովը նաև հույս է հայտնել, որ այդ համաժողովը կապահովի տարածաշրջանային երկրների շահերը և կամրապնդի կայունությունն ու անվտանգությունը տարածաշրջանում:

Զրուցակիցները խոսել են նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ Վիեննայում ընթացող բանակցությունների մասին:

Տեսանյութեր

Լրահոս