
Հունգարիան և Լեհաստանը հայտնվել են ԵՄ-ի կողմից դոտացիաներից զրկվելու սպառնալիքի ներքո

ԵՄ-ի դատարանը որոշում է ընդունել, որ Եվրամիությունն իրավունք ունի դադարեցնել դոտացիոն վճարումներն անդամ պետություններին, եթե նրանք խախտում են իրավունքի գերակայության սկզբունքները, այդպիսով, մերժվել է Հունգարիայի եւ Լեհաստանի հայցը Միության բրյուսելյան ինստիտուտների նկատմամբ։
«Դատարանը լիովին մերժում է Հունգարիայի եւ Լեհաստանի հայցերը… Եվրոպական միությունը պետք է հնարավորություն ունենա պաշտպանել դեմոկրատական արժեքներն իր լիազորությունների սահմաններում»,-ասվում է ԵՄ-ի դատարանի հայտարարության մեջ, որը տարածվել է փետրվարի 16-ին:
Դատարանի որոշումը Եվրահանձնաժողովին թույլ է տալիս քննարկել եւ որոշում ընդունել վճարումները դադարեցնելու մասին, որոնց խոշոր ստացողներն են Հունգարիան եւ Լեհաստանը, ինչն զգալիորեն կնպաստի նրանց տնտեսական զարգացմանը: ԵՄ-ի այդ նոր անդամները տարիներ շարունակ ենթարկվել են ԵՄ-ի մարմինների քննադատությանը:
Բուդապեշտին եւ Վարաշավային մեղադրել են այն բանում, որ նրանք վնասում են դատական համակարգի եւ ԶԼՄ-ների անկախությունը, խախտում են մի քանի այլ դեմոկրատական սկզբունքներ: ԵՄ-ն ցույց է տվել է, որ չի կարող փոխել այդ երկու երկրների քաղաքական ուղեգիծը եւ որոշել է դիմել ֆինանսական լծակների:
«Դատարանը ճշտում է, նախեւառաջ, այդ արժեքների պահպանումը չի կարող հանգեցնել պարտավորությունների, որը թեկնածու պետությունը պետք է կատարի, որպեսզի անդամակցի Եվրամիությանը, եւ կարող է անտեսել անդամակցությունից հետո»,-ասվում է դատարանի հաղորդագրության մեջ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: