Բաժիններ՝

ԱՀԿ-ն Եվրոպայի արևելյան տարածաշրջանին կոչ է անում պահպանելու հակաքովիդային միջոցները

Եվրոպայի արեւելյան մասում առայժմ հակ չկա վերացնելու հակաքովիդային միջոցները: Փետրվարի 15-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխահային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի ղեկավար Հանս Կլյուգեն։

«Տագնապալի իրավիճակում, երբ տարածաշրջանի արեւելյան մասում մեր հանդեպ ծառացավ «օմիկրոնի» հզոր ալիքը՝ «դելտա» տարբերակի լայն շրջանաության ֆոնին, ժամանակը չէ վերացնելու այն միջոցները, որոնք, ինչպես մենք գիտենք, ապացուցել են իրենց արդյունավետությունը COVID-19-ի տարածման նավզեցման առումով: ԱՀԿ-ն Եվրոպայի տարածաշրջանում արձանագրել է COVID-19-ի 165 միլիոն դեպք եւ 1,8 միլիոն մահ:

«Միայն անցյալ շաբաթ դրանից մահացել է տարածաշրջանի 25 հազար բնակիչ: Առողջապահության համակարգերն ավելի ու ավելի շատ են ծանրաբեռնություն կրում, ոչ վերջն հերթին այն պատճառով, որ բուժաշխատողների շրջանում հիվանդաությունը նույնպես աճում է. բուժանձնակազմի թվում դեպքերի թիվն անցյալ տարվա վերջի 30 հազարից մեկ ամիս անց աճել է մինչեւ 50 հազար:

Բժշկական օգնության պահանջների ավելացման ֆոնին նվազել է անձնակազմի թիվը, որը կարող էցույց տալ այդ օգնությունը, եւ զգալիորեն աճելէ վարակի փոխանցման ռիսկը բուժհիմնարկներում, ինչն ավելի շատ է բարդացնում ներկայիս իրադրությունը»,- պարզաբանել է Կլյուգեն: Վերջին երկու շաբաթում Ադրբեջանում, Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում, Ռուսաստանի Դաշնությունում եւ Ուկրաինայում COVID-19-ի դեպքերի թիվն ավելի քան կրկնապատիկ աճել է, նշում են ԱՀԿ-ում:

«Օմիկրոնի» ալիքը շարժվում է դեպի արեւելք. տարածաշրջանի արեւելյան մասի տասն անդամ պետություններում արդեն հայտնաբրվել էայդ տարբերակը: Կլյուգեն ընդգծել է, որ բարձր ռիսկի խմբից չափից դուրս շատ մարդիկ տակավին պաշտպանված չեն. վաթսունից բարձր անձանց 40 տոկոսից պակասն է Բոսնիա եւ Հերցոգովինայում, Բուլղարիայում, Ղրղզստանում, Ուզբեկստանում եւ Ուկրաինայում անցել COVID-19-ի դեմ պատվաստման լրիվ բուժընթացը:

Բուլղարիան, Վրաստանը եւ Հյուսիսային Մակեդոնիան նույնպես մտնում են այն երկրների թիվը, որտեղ բուժաշխատահողների 40 տոկոսից պակասն է ստացել COVID-19-ի դեմ պատվաստանյութի առնվազն մեկ դեղաչափ: Նա երկրների կառավարություններին եւ առողջապահության մյարմիններին կոչ է արել վերլուծելու ցածր պահանջարկի պատճառները եւ մշակելու միջոցառումներ պատվաստման ջարձրացման համար՝ հենվելով տեղական պայմանների վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս