Մակրոնը Բայդենի հետ քննարկվել է պայմաններն Ուկրաինայի կարգավորման շուրջ «լուրջ երկխոսության» համար
Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահներ Էմանուել Մակրոնը եւ Ջո Բայդենը քննարկել են Ուկրաինայի իրադրությունը, զրույցի ընթացքում Ֆրանսիայի ղեկավարը հանդես է եկել լարվածության թուլացման դիվանագիտական ջանքերի հաշվին Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման համար պայմանների ստեղծման օգտին: Փետրվարի լույս 16-ի գիշերն այդ մասին հաղորդել են Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունում։
«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդգծել է լարվածության թուլացման եւ հանդարտեցման համար պայմանների ստեղծման շուրջ դիվանագիտական ջանքերի շարունակման անհրաժեշտությունը, պայմաններ, որոնք անհրաժշտ են ռուս-ուկրաինական ճգնաժամի կարգավորման եւ եվրոպական անվտանգության հարցերի լուծման շուրջ լուրջ երկխոսության համար»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ: Զրույցի ընթացքում Ֆրանսիայի ղեկավարը նաեւ հայտարարել է «իր գործընկերների եւ դաշնակիցների ինքնիշխանությունն ու անվտանգությունը հարգելու»՝ Ֆրանսիայի հանձնառության մասին:
Բայդենն իր կողմից ողջունել է Փարիզի եւ Բեռլինի ջանքերը «նորմանդական ձեւաչափի» շրջանակներում Մինսկի համաձայնությունների կատարման ապահովման ուղղությամբ, ճշտել են Ֆրանսիայի նախագահի վարչակազմում: Ղեկավարները պայմանավորվել են այս թեմայի շուրջ սերտրեն շփվել առաջիկա օրերեին: Վերջին ժամանակներս Արեւմուտքի երկրներում, ինչպես նաեւ Կիեւում հնչում են հայտարարություններ Ուկրաինայի տարածք Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը որակել է լարվածության սին եւ անպատասխանատու բորբոքում: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում:
Ըստ որում նա չի բացառել սադրանքների հնարավորությունն՝ այդ հայտարարությունների արդարացման համար, եւ նախազգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ – արեւելքում ճգնաժամի ուժային լուծման փորձերը կունենան ամենալուրջ հետեւանքները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: