Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը առաջարկում է Ադրբեջանին հանձնել Լաչին (Բերձոր) քաղաքը և ստեղծել նոր միջանցք, որը կկապի Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ։ Ինչպես հայտնում է Moscow-Baku կայքը, այս մասին Ալիևն ասել է իր ուղերձում, որում անդրադարձել է Լաչինի շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցմանը։
Վիսկոնսինում հաստատել են նախագահական ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակն այս նահանգում՝ ամփոփելով երկու ընտրատարածքներում վերահաշվարկի արդյունքները:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը եւ ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Ջոզեֆ Բայդենն առաջին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են համագործակցության ամրապնդումը Վաշինգտոնի եւ համաշխարհային կազմակերպության միջեւ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Եվրախորհրդարանի հերթական նիստի ժամանակ անդրադարձել է ԵՄ-Թուրքիա հարաբերություններին։
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում կազմել է 12 հազար 330, կորոնավիրուսից մահացել է 205 մարդ:
Գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռայիսին կարգդարել է ստեղծել հատուկ աշխատանքային խումբ միջուկագատ ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանության հարցով հետաքննության համար:
Կալիֆոնիայի նահանգում նոյեմբերի 28-ին նոր կորնավիրուսի համավարակի սկզբից ի վեր հոսպիտալացրել են ռեկորդային թվով հիվանդացածներ՝ ավելի քան 7,4 միլոն մարդ:
Թաիլանդի իշխանությունները փորձում են պարզել այն 200 անձանց գտնվելու վայրը, ովքեր շփվել են երեք կանանց հետ, որոնք վարակել են COVID-19 կորոնավիրուսով, եւ երկիր են մուտք գործել Մյանմայից՝ խուսափելով ժամանողների համար պարտադիր կարանտինից:
Ջո Բայդենը, որն իրեն հայտարարել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններտ հաղթող, ոտնաթաթի աննշան կոտրվածքներ է ստացել իր շներից մեկի հետ խաղալիս:
ԵՊՀ դոցենտ, թուրքագետ Լուսինե Սահակյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ընդգծեց, որ Հայաստանը ոչնչացնելու Թուրքիայի դիրքորոշումը նորություն չէ: «Հատկապես վերջին մեկ տարում իր ելույթներում Էրդողանն ավելի սուր և անթաքույց հայտնում էր իր հակահայկական դիրքորոշումը, որին լծված էին՝ ինչպես բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես թուրքական քարոզչությունն արտերկրում, ընդգրկված էին ադրբեջանական տեռորիստական կազմակերպություններ, որոնցից մեկը հենց մեր քթի տակ է՝ […]
ԱՄՆ-ում սեզոնային «սեւ ուրբաթի» առցանց-վաճառքները հասել են ռեկորդային 9 միլիարդ դոլար, ինչը 22 տոկոսով ավելի է անցյալ տարվա ռեկորդից:
Պատմության մեջ առաջին անգամ Ֆրանսիան և Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) Հունաստանի, Կիպրոսի և Եգիպտոսի հետ միասին կմասնակցեն «MEDUSA» զորավարժություններին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Շրի Լանկայի բանտերից մեկի կալանավորները, որը գտնվում է Կոլոմբո խոշորագույն քաղաքի ծայրամասում, խռովություն են սկսել այն բանից հետո, երբ հաստատության վարչակազմը հրաժարվել է կատարել կորոնավիրուսի թեստավորման նրանց խնդրանքը եւ վարակի դեմ պայքարի մյուս միջոցառումները:
Պարզվում է, որ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ տխրահռչակ հայտարարությունից հետո Ռուսաստանն ու Ադրբեջանն արձանագրություն են ստորագրել, որը սկսել են հաջողությամբ իրականացնել։ Նախօրեին ռուսական լրատվադաշտում հայտնվեց Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունն այն մասին, որ Ռուսաստանը երկաթուղով բեռներ է ուղարկել Ղարաբաղ, որոնք նախատեսված են այնտեղ տեղակայված 2000 հոգանոց խաղաղապահ ուժերի և հումանիտար աշխատանքներ իրականացնող մասնագետների համար։
Ջո Բայդենը մտադիր է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության նախկին ղեկավար Ջեն Փսակիին նշանակել Սպիտակ տան մամուլի քարտուղար:
Արցախյան երկրորդ պատերազմը դարձավ ջրբաժան Հայաստանի երրորդ հանրապետության համար։ 1991թ․-ին անկախությունը հաջորդեց արցախյան շարժմանը, պետությունը կազմավորվեց պատերազմին զուգահեռ, իսկ 1994թ.-ի մայիսից մինչ օրս պետությունը պայքարում էր 1988թ.-ի նպատակներին հասնելու համար: Սակայն 44-օրյա պատերազմի արդյունքները փոխեցին այն իրականությունը, որի հիման վրա գործում էր Հայաստանը մինչև պատերազմը։ Այսուհետ Հայաստանի արտաքին և անվտանգային քաղաքականությունը գործելու է տրամագծորեն այլ միջավայրում, ուստի այսօր անհրաժեշտություն կա վերանայել արտաքին քաղաքականության առանցքային դրույթները:
Այսօր հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստանի Դաշնություն չեղարկվել է, քանի որ նրան չի հաջողվել բարձր մակարդակի հանդիպում ստանալ ՌԴ ղեկավարությունից: Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպելու ՀՀ բոլոր ջանքերը ձախողվել են: ՀՀ վարչապետի արարողակարգի ղեկավարը հետ է կանչվել Երևան:
Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցելու համար Թուրքիայի և Ադրբեջանի Հանրապետությունների ռազմաքաղաքական պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից ահաբեկչական խմբավորումներին ֆինանսավորելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:
Մոլդովայում ընտրված նախագահ Մայա Սանդուն նոյեմբերի 30-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Սոցիալիստների կուսակցությունը բարձրացնում է երկրի պետական մարմինների աշխատանքում ռուսաց լեզվի օգտագործման հարցն այն բանի համար, որպեսզի բաժանի հասարակությունը:
Նոյեմբերի 15-25, 2020 ժամանակահատւածում, գրեթէ ամէն օր, տանս հեռուստացոյցին առաջ նստած, հետեւում էի «պարտեալ» բանակի տեղափոխութիւններին եւ Ղարաբաղի բնիկ ժողովրդի հայրենազրկման ընթացքին։ Բեկեալ սրտով, ալեկոծ ու ալեխռով դիտում եմ քաջասիրտ ու սքանչելի Արցախցուն, ով աչքերի մէջ դառն արցունք, պարտադրաբար թողնում է իր տունն ու տեղը, այգին ու պարտէզը ու այն ամէն ինչը, որ անցեալ հազարաւոր տարիներին իր ճակատի քրտինքով էր կառուցել եւ «վերահայացրել»։
«Օրուչ Ռեիս» թուրքական նավն Անթալիայի նավահանգիստ է վերադարձել Արեւելյան Միջերկրածովում հանքախուզությունն ավարտելուց հետո:
Նալբանդյանը նշել է նաև, որ մինչև կարգավիճակի վերջնական հստակեցումը Լաչինի միջանցքի անվտանգության և օգտագործման հետ կապված բոլոր հարցերի լուծումները պետք է ապահովվեին ու որոշվեին Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից, խաղաղ համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահին գործող ստատուս-քվոյի պայմաններում։
Նախատեսված էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվելու է ազգաբնակչության կամարտահայտությունը արտահայտող համաժողովրդական քվեարկության միջոցով, որը պարտադիր իրավաբանական ուժ էր ունենալու։
Քիմ Քարդաշյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանին և Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանին կից գործող «Թաքնված ճանապարհ նախաձեռնություն» (Hidden Road Initiative) ՀԿ-ի նախաձեռնության մասին, որի նպատակն է աջակցություն տրամադրել Արցախի տեղահանված բնակիչներին:
Չինաստանի արդյունաբերական ձեռնարկությունների շահույթն ընթացիկ տարվա հոկտեմբերին 28,2 տոկոսով՝ մինչեւ 642,9 յուանով (97,79 մլրդ դոլար) ավելացել է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ:
Ինչպես հաղորդվում է, իր տեսահոլովակում 18-ամյա կատարողը գլխատված ուսուցչի մասին խոսքեր է ասել այն ֆոնին, որտեղ երեւում են դանակներ եւ սղոցներ:
Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ) եւ Hetero դեղագործական պատրաստուկների հնդկական արտադրողը պայմանավորվել են Հնդկաստանում մեկ տարում արտադրել կորոնավիրուսի դեմ աշխարհում գրանցված առաջին պատվաստանյութի՝ «Սպուտնիկ V»-ի ավելի քան 100 միլիոն չափաբաժին:
Վրաստանում, վերջին տվյալների համաձայն, գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 4 հազար 472 նոր դեպք:
Ռուսաստանը Նորվեգիայի համար «չտեսնված էկոլոգիական նվեր» է պատրաստել Սուրբ Ծննդյան տոներից առաջ:
Ռուսաստանի Դաշնությունում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 27,1 հազար նոր դեպք: