Վրաստանում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը մեկ օրում ավելացել է 19.049-ով
Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով ախտահարման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 19 հազար 49-ով: Մահացել է 51 մարդ։ Stopcov.ge. կառավարական կայքի տվյալներով՝ համավարակի սկսվելուց ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է վարակման 1 միլիոն 480 հազար 841 դեպք:
Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում ապաքինվել է 18 հազար 409 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը կարողացել է հաղթահարել է 1 միլիոն 289 հազար 168 հիվանդ: Մահացել է 15 հազար 628 մարդ: Մեկ օրում արվել է 56 հազար 531 թեստ, այդ թվում 39 հազար 936-ը՝ հակագենի եւ 16 հազար 595-ը՝ ՊՇՌ-թեստ:
Ախտահարման ցուցանիշը վերջին մեկ օրում կազմում է 33,7 տոկոս, վերջին 14 օրում՝ 32,01 տոկոս, վերջին յոթ օրում՝ 32,19 տոկոս: Ներկա դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումներ է ստացել 2 միլիոն 779 հազար 761 մարդ, այդ թվում՝ վերջին օրվա ընթացքում՝ 3593 հոգի: Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում է 10 քաղաքացի, ստացիոնարներում՝ 6017, քովիդ-հյուրանոցներում՝ 1309 մարդ: Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը: