Վրաստանում ութ մարդ է ձերբակալվել անօրինական զենք պահելու համար
Վրաստանում ՆԳ նախարարության աշխատակիցներն ութ մարդ են ձերբակալել Թբիլիսիում, ինչպես նաեւ Մցխեթ-Մթիանեթի եւ Քվեմո Կարթլիի տարածաշրջաններում անօրինական հրազենային զենք ու զինամթերք ձեռք բերելու, կրելու եւ պահելու մեղադրանքով։
Ձերբակալվածներին սպառնում է չորսից մինչեւ յոթ տարվա բանտարկություն, ասվում է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ընդամենը հետաքննչական-օպերատիվ միջոցառումների ընթացքում ոստիկանները առգրավել են՝ Նագան համակարգի երկու ատրճանակ, ինչպես նաեւ Smith and Wesson, TT տրավմատիկ ատրճանակ, ինքնալիցքավորվող «Մակարով» ատրճանակ, CZ ակոսավոր որսորդական զենք:
Առգրավվել է նաեւ տասից ավելի պահունակ, 55 մարտական փամփուշտ, 10 փամփուշտ՝ փոքր տրամաչափի զենքի համար, տարբեր տեսակի տասնյակ փամփուշտներ:
Ձերբակալվածները 22-ից մինչեւ 53 տարեկան են: Նրանց թվում կա անցյալում դատապարտված եւ պայմանական-վաղաժամկետ ազատ արձակված, հաղորդել է Sputnik-ը: