
Շոլցը հայտարարել է Ռուսաստանի առաջարկների որոշ կետեր քննարկելու պատրաստակամության մասին

ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն համաձայն չեն Ռուսաստանի անվտանգության առաջարկների հետ, սակայն կան կետեր, որոնք կարելի է քննարկել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ վկայակոչելով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությունը։
«Ինչ վերաբերում է բանակցությունների հետ կապված իրավիճակին. դիրքորոշումները տարբեր են… բայց կարևոր է, որ մենք խոսենք միմյանց հետ», – ասել է Շոլցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն համաձայն չեն այն առաջարկներին, որոնք ձևակերպվել են Ռուսաստանի կողմից, մենք նույնպես համաձայն չենք դրանց հետ։ Սակայն դրանք պարունակում են կետեր, որոնց մասին մենք պատրաստ ենք խոսել, և որոնք պատրաստ ենք քննարկել։ Հիմա անհրաժեշտ է, որ չստեղծվի վտանգավոր իրավիճակ»,- ամփոփել է Շոլցը։