ՀԱՊԿ խորհրդի առցանց նիստում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին բնորոշել է որպես «խիզախ» առաջնորդ և կոչ է արել աջակցել Փաշինյանին ու նրա թիմին՝ նոյեմբերի 9-ի համաձայնագրերը իրականացնելու գործում։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կայացած ՀԱՊԿ նիստի ժամանակ, մեկնաբանելով Բելառուսում նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցող իրադարձությունները, նշել է որ տարբեր երկրներում տեղի ունեցած «գունավոր հեղափոխությունները տանում են դեպի դժոխք»:
Ֆրանսիայի իրավապահները ձերբակալել են ոստիկանության աշխատակիցների վրա կրակ բացած երկրորդ կասկածյալին, որը տեղի էր ունեցել հոկտեմբերի սկզբին Վալ դ՛Ուազ դեպարտամենտում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նիստին:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից խիզախություն է համարում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածության ստորագրումը:
Կրեմլում ողջունում են Լեռնային Ղարաբաղում ռուսաց լեզվին երկրորդ պետական լեզվի կարգավիճակի հնարավոր շնորհումը և պատրաստ են օգնել դրա հետագա տարածմանը: Այս մասին, ըստ ria.ru կայքի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ներկայումս քննարկվում է կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը ՀԱՊԿ-ի անդամ երկրներ մատակարարելու և այդ երկրներում այն այն համատեղ արտադրելու հնարավորության հարցը:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարևորեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած անձանց համակարգված օգնություն ցույց տալը:
Միացյալ Նահանգների առաջատար զանգվածային լրատվամիջոցների գնահատումներով՝ ԱՄՆ-ի նախագահ ընտրված դեմոկրատ Ջոզեֆ Բայդեը հավաստել է ապագա վարչակազմի պատրաստակամությունն աշխատելու Միացյալ Նահանգներին Իրանի միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) մասնակիցների կազմ վերադարձնելու նպատակով:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Լեռնային Ղարաբաղի շրջանում նոր միջանցք ստեղծելու մասին հայտարարությունը, գրում է iz.ru-ն։
Միջազգային հեղինակավոր «Մուդիս» վարկանիշային կազմակերպությունը` Moody՛s Investors Service-ը, հրապարակել է մի զեկույց, համաձայն որի Եվրոպայում կորոնավիրուսային համավարակի բռնկման երկրորդ ալիքով պայմանավորված սահմանափակումների հետևանքով տնտեսության գործունեության խափանումներ կառաջանան, որն էլ կդանդաղեցնի խոշոր տնտեսություններում վերականգնման թափը։
Կարիքավորներին օգնելու համար 2021 թվականին աշխարհում հարկավոր կլինի ռեկորդային 35 մլրդ դոլար հավաքել:
ԱՄՆ-ի գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփի շտաբի ներկայացուցիչներն այս շաբաթ կներկայացնեն խախտումների վկայություններ Նեւադայի նահանգում պետության ղեկավարի ընտրություններում քվեարկության ժամանակ:
Նուբար Աֆեյանին պատկանող՝ ամերիկյան Moderna ընկերությունը հայտնել է Covid-19-ի դեմ իր մշակած պատվաստանյութի 94.1 տոկոս արդյունավետության մասին:
Ամազոնյան անտառների կոլումբիական հատվածում հայտնաբերվել են նախապատմական ժայռապատկերներ, որոնք, ըստ նախնական գնահատականների, արվել են 12 500 տարի առաջ և գտնվում են շատ լավ վիճակում:
Թուրքական մամուլը սկանդալային է որակել Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր երկրամասի ղեկավար, պետական գործիչ Լորան Վոկյեյի կողմից արված գրառումը և դրան կցված նկարը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ֆիլիպինների իշխանությունները կգնեն COVID-19-ի դեմ չորս ընկերությունների պատվաստանյութեր, այդ թվում ռուսաստանյան «Սպուտնիկ V»-ն:
Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը (ՔԶԱԿ) կարող է այս պահին հավաստել աշխարհում առաջին կատեգորիայի քիմիական զենքի պաշարների 98,3 տոկոսի ոչնչացումը:
Իրանի խորհրդարանը հաստատել է երկրի միջուկային գործունեության ակտիվացման նախագծի ընդհանուր դրույթները:
Բաքվում կայանալիք ռազմական շքերթի ընթացքում հայ ռազմագերիներին ցուցադրելու մտադրություն Ադրբեջանը չունի, այս մասին ասված է Ադրբեջանի Հանրապետության ռազմագերիների, այլ պահվող անձանց ու անհետ կորածների հարցերով պետական կոմիտեի հայտարարությունում:
«Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ չի ասում՝ նա դիմե՞լ է ադրբեջանական կողմին, պահանջե՞լ է ադրբեջանական կողմից գերիների և զոհվածների հարցը ակտուալիզացնել, և ադրբեջանական կողմը մերժել է՝ ասելով՝ ոչ, մենք սպասում ենք, մինչև դուք ձեր պետականությունը քանդեք: Նիկոլ Փաշինյան, դու պետք է այդ հարցը բարձրացնեիր, առաջ քաշեիր, այլ ոչ թե նստես-սպասես՝ մինչև ռուսը քո խնդիրները կլուծի, իսկ վատ Ալիևն էլ գերիներին չի վերադարձնում, որովհետև ինչ-որ չար ուժերը մինի դրսևորումներ են ցուցաբերում»:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 63 մլն 870 հազարը:
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ինքնաշեն պայթյուցիկ սարքի միջոցով ավտոմեքենայի պայթեցման հետևանքով ռուս դիվանագետներ են տուժել:
Ամեն ինչ այդտեղից սկսվեց, եթե նախարարության գործունեության մեջ հատուկ արդյունավետություն չէին տեսնում, կարող էին այն բարելավել, բայց ոչ թե փակեին նախարարությունը: Ահա այստեղ ի հայտ եկավ իրենց վարած հատուկ քաղաքականությունը, և, ի վերջո, ՀՀ վարչապետն իր դիկտատորական սիստեմով հանձնակատար նշանակեց, որը միայն իրեն հաշվետու լինի: Իսկ ով է այդ հանձնակատարը, իրենից ինչ է ներկայացնում, ինչ է անում Սփյուռքի համար և Սփյուռքում: Փաստը ցույց տվեց, որ 2.5 տարվա մեջ ինքը որևէ տեղում չընդունվեց: Այսինքն, Զարեհ Սինանյանը որոշ անհատների կողմից միայն ընդունվեց, բայց Սփյուռքի հիմնական կազմակերպությունները, ավանդական կուսակցությունները, ազդեցիկ միությունները ոչ մի հարաբերություն չունեցան այս մարդու հետ, ոչ մի կապ չստեղծվեց:
Դեկտեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նորանշանակ նախարար Արա Այվազյանն աշխատանքային առաջին այցը կկատարի Մոսկվա։ Սա ընդհանրապես կլինի եռակողմ տխրահռչակ հայտարարության ստորագրումից հետո առաջին հայ պաշտոնյայի պաշտոնական այցը ՌԴ։ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը, որի ընթացքում, ի շարունակություն վերջին շրջանում տեղի ունեցող ակտիվ շփումների, հանգամանալից անդրադարձ է կատարվել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման ընթացքին, այդ թվում՝ հումանիտար խնդիրների շուտափույթ կարգավորմանը:
«Ռուս խաղաղապահները սկզբունքորեն մեծ ուշադրություն են հատկացրել հումանիտար այս խնդիրներին մի իրավիճակում, երբ առանցքային ԿԽՄԿ-ն տարհանել էր իր աշխատակիցներին ԼՂ-ից»,- ՀԱՊԿ նախարարական խորհրդի հանդիպման արդյունքներով տրված մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, պատասխանելով հարցին, թե ե՞րբ է նախատեսվում գերեվարված անձանց, պատերազմում մահացած զինծառայողների դիերի փոխանակություն, հատկապես, երբ Հայաստանում դիմել են ՌԴ դեսպանատուն այդ հարցով, ի՞նչ ձևաչափով է դա տեղի ունենալու՝ «բոլորը՝ բոլորի դիմաց» և կա՞ն արդյոք գործոններ, որոնք երկարաձգում են գործընթացը։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ:
Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտգործնախարար Անվար Գարգաշն օրերս հայտնել էր, որ Արևելյան Միջերկրական ծովի հարցում Եգիպտոսի, Ֆրանսիայի և Հունաստանի հետ համագործակցելով՝ հակաթուրքական «ճակատ» են կազմել։ Նա նշել էր, որ նման դիրքորոշում ընդունելու պատճառն այն է, որ Թուրքիան միջամտում է արաբական աշխարհի ներքին գործերին: «Մենք Արաբական երկրներով որպեսզի կարողանանք հաղթահարել արմատական երկրների տարածաշրջանային ազդեցությունը, ինչպիսիք են Թուրքիան և Իրանը, դիրքավորվել ենք այն ոլորտներում, որտեղ չունենք աշխարհառազմավարական և ավանդական որևէ կապ և շահ»,- ասել է ԱՄԷ ԱԳ նախարարը։
Կազանում ձերբակալել են այն տղամարդուն, որը կասկածվում է մի քանի տասնյակ տարեց կանանց սպանության մեջ:
Միջոցառումները, որոնք անցկացվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կողմից, ամրապնդել են ՀԱՊԿ-ի մասնակից երկրների ռազմական գերատեսչությունների համագործակցությունը: