Բաժիններ՝

Ուզբեկստան կվերադարձնեն Գյուլնարա Քարիմովայի 131 միլիոն դոլարը

Ուզբեկստանի նախկին նախագահի դստեր՝ Գյուլնարա Քարիմովայի 131 միլիոն դոլարի չափով միջոցները պատրաստ են Շվեյցարիայից հայրենիք վերադարձման ՄԱԿ-ի բազմակողմ տրաստային հիմնադրամի միջոցով: Այդ մասին հաղորդել է Ուզբեկստանի արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը:

«2022 թվականի փետրվարի տասնմեկին Շվեյցարիան եւ Ուզբեկստանը բանակցությունների փուլ են անցկացրել, որոնց ընթացքում երկու պատվիրակություններն սկզբունքորեն համաձայնել են Միավորված ազգերի կազմակերպության նոր բազմակողմ տրաստային հիմնադրամ ստեղծել: Այն օգտագործվելու է այն ակտիվները վերադարձնելու համար, որոնք վերջնականապես առգրավված են եղել քրեական վարույթի շրջանակներում: Ներկայում ԱՄՆ-ի շուրջ 131 միլիոն դոլար պատրաստ է վերադարձման»,- ասվում է արդարադատության նախարարության՝ ԶԼՄ-ների համար հաղորդագրության մեջ:

Գերատեսչության տվյալներով՝ հիմնադրամն իր գործունեությունը կսկսի Շվեյցարիայի եւ Ուզբեկստանի միջեւ իրավունքների վերականգման մասին իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագիր ստորագրելուց հետո:

«Այն նախագծերի համար ռեսուրսներ կհատկացնի Ուզբեկստանի համար կայուն զարգացման բնագավառում համագործակցության շուրջ ՄԱԿ-ի պարփակ ծրագրին համապատասխան (UNSDCF): Բոլոր նախագծերը վերահսկվելու են ՄԱԿ-ի համակարգի կանոնների եւ դրույթների հիման վրա:

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կոնսուլտատիվ դեր են խաղալու»,-նշել են մամուլի ծառայությունում:

«Ուզբեկստանի պետական մարմինները Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության եւ այլ երկրների հետ ակտիվորեն աշխատանք են տանում Գյուլնարա Քարիմովայի եւ նրա հանցակիցների կողմից անօրինականորեն դուրս տարված ակտիվները վերադարձնելու ուղղությամբ: Օրերս Ֆրանսիայից Ուզբեկստան է վերադարձվել 10 միլիոն դոլար»,-հավելել են արդարադատության նախարարությունում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս