Կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ փուլը, ինչպես սպասվում է, Մեքսիկայում կանցկացվի հենց որ ռուսաստանյան մշակողները թույլտվություն ստանան մեքսիկական կարգավորիչ մարմիններից:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ադրբեջան թուրքական զորք ուղարկելու վերաբերյալ որոշման նախագիծը նախօրեին ներկայացվել էր երկրի խորհրդարանի քննարկմանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ջո Բայդենը, որը, ըստ ԶԼՄ-ների տվյալների, ընտրվել է ԱՄՆ-ի նախագահ, ցանկանում է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնի համար առաջադրել Լինդա Թոմաս-Գրինֆիլդին:
Արցախում կռվելու համար Ադրբեջան ուղարկված վարձկանները դեռևս չեն վերադարձել Սիրիա, ավելին՝ խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ այդ տարածաշրջան ավելի շատ գրոհայիններ են տեղափոխվելու: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ամերիկացի անկախ լրագրող Լինդսի Սնելը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հորդանանի կողմից ընդգծվել է Մոսկվայի որոշիչ դերը տարածաշրջանում կրակի դադարեցման պայմաններ ստեղծելու հարցում:
«Կարծում եմ, էական նշանակություն ունեն նաև այս այցի համար ներքաղաքական ուղերձները, որոնք հնչում են հակամարտող երկրների ներսում, և Ռուսաստանը իրավիճակը տեղում հասկանալու խնդիր ուներ նաև, քանի որ այդ տրամադրությունները վերաբերում են կոնկրետ այս համաձայնություններին։ Իհարկե, Ռուսաստանը երբեք չի միջամտելու ներքին խնդիրներին, սակայն իրավիճակը կփորձի հասկանալ։ Իսկ եթե ավելի ընդհանուր ձևակերպենք, ապա ՌԴ-ն, բնականաբար, հումանիտար աղետ թույլ չտալու, իր հեղինակությունը չզրոյացնելու, պայմանավորվածությունները չխախտելու համար փորձում է ավելի ակտիվ քաղաքականություն վարել, ձեռքը զարկերակի վրա պահել»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը դեկտեմբերի 10-11-ին կայանալիք Եվրամիության (ԵՄ) գագաթնաժողովին ընդառաջ՝ նոյեմբերի 20-ին այցելել է Բրյուսել։
Ռուսական կողմի նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ:
Այս բոլոր զարգացումները չեն կարող չազդել Իրանի անվտանգության և ռազմավարական հայեցակարգի միտումների վրա, և հաշվի առնելով Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից վերջերս Իրանի դեմ ուղղված ռազմական սպառնալիքների հավանական իրականացումը, Իրանը փորձում է իր սահմանների բոլոր ուղղություններով հզորացնել իր պաշտպանական և ռազմական ուժերի ներկայությունը։ Իրանի զինված ուժերը ներկա են երկրի սահմանների երկայնքով, որպեսզի պաշտպանեն երկրի անվտանգությունը ցանկացած արտաքին թշնամու ոտնձգություններից:
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ լը Դրիանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ է արել իրական քայլեր ձեռնարկել մի շարք տարածաշրջաններում կայունություն հաստատելու համար։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նոյեմբերի 22-ին գաղտնի այց է կատարել դեպի Սաուդյան Արաբիա, այնտեղ մասնակցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ իբն Սալմանի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ եռակողմ հանդիպմանը։
Հրթիռային զենքով կառավարվող ամերիկյան Donald Cook հրթիռային էսկադրային ականակիրը պարեկության է ուղեւորվում է Սեւ ծով:
«Ես ճանաչում եմ մարդկանց, ովքեր վստահություն են վայելում: Այս մանդատն առաջին հերթին հայ ժողովրդից պետք է նրանք ստանան, էլիտայից, Սփյուռքից և ռուսական ղեկավարությունից: Ցանկացած մեկը, ով կգա Նիկոլ Փաշինյանից հետո, պետք է վստահություն վայելի միանգամից բոլոր կողմերից»,- Թինա Կանդելակիի հեղինակային հաղորդման ժամանակ ասաց ռուսաստանաբնակ գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրը, «Սկոլկովո» կառավարման մոսկովյան դպրոցի համահիմնադիր և առաջին նախագահ (2006-2011), Հայաստանում UWC Դիլիջան դպրոցի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը՝ անդրադառնալով Հայաստանում իշխանության փոփոխությանն ու հնարավոր թեկնածուներին:
Ադրբեջանի իրավապահ մարմինները միջազգային հետախուզում են հայտարարել Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ:
Բոննից ոչ հեռու գտնվող Մեքենհայմ գերմանական քաղաքում անհայտ անձը հրաձգություն է սկսել եւ վիրավորել ոստիկանի, փոխհրաձգության ընթացքում չարագործը մահացել է:
Եմենի ապստամբ հուսիթները հայտարարել են, որ հրթիռ են արձակել Կարմիր ծովում սաուդյան Ջիդա քաղաքի Saudi Aramco նավթագազային ընկերության վրա եւ խոստացել են շարունակել այդպիսի գործողությունները: Այդ հաղորդագրությունը հայտնվել է հուսիթների ռազմական ներկայացուցչի Twitter-ում:
Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը նոյեմբերի 22-ին հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Սեյեդ Աբաս Արաղչիին: Իրանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանն իր զրուցակցին տեղեկություններ է հաղորդել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարության՝ եռակողմ հայտարարության ընդունումից հետո Հայաստանում և Արցախում ստեղծված վիճակի ու ընթացիկ զարգացումների մասին:
«Մի քիչ վիճակը հանդարտվի՝ արցախցիները, ովքեր Հայաստանում են գտնվում, կարող են հանգիստ վերադառնալ իրենց տուն։ ՌԴ ազդեցության ներքո նմանատիպ պատերազմ այլևս երբեք չի կրկնվի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը։
Ռուսաստանը կատարել է միայն միջնորդի դեր Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնության կնքման ժամանակ և ստանձնել է կողմերի խաղաղ տարանջատման պարտավորությունները, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհուրդը բանաձև է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության տևական լուծման և Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքի մասին։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այցելել է «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի կենտրոնակայան՝ ի աջակցություն ֆրանսահայ համայնքի ամենամյա դրամահավաք-հեռախոսամարաթոնի, որն այս տարի նվիրված է սեպտեմբերի 27-ին Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների օգնությամբ Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի արդյունքում տեղահանված և ունեզուրկ եղած տասնյակ հազարավոր արցախահայության կարիքներին։
Թուրքիան և Կիևը համատեղ կարտադրեն Bayraktar TB-2 անօդաչու թռչող սարք, որը կարող է կիրառվել Դոնբասում` ռազմական գործողություններում՝ հաշվի առնելով Ղարաբաղում պատերազմի փորձը, որտեղ անօդաչուների դերի թերագնահատումը թանկ նստեց հայերի վրա. նշում է ռուս քաղաքագետ Բորիս Ռոժինը։
Գերմանիայի ընդդիմադիր Ձախերի կուսակցությունը Կանաչների կուսակցության հետ միասին Թուրքիայի կողմից Արևելյան Միջերկրական ծովում, Լեռնային Ղարաբաղում, Լիբիայում և Սիրիայում վարվող ռազմատենչ քաղաքականության և մարդու իրավունքների ոտնահարումների համար Բունդեսթագ են ներկայացրել մի օրինագիծ, որը նախատեսում է Թուրքիայի համար զենքի մատակարարման էմբարգոյի սահմանում։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 58 մլն 55 հազարը:
«Այսինքն՝ նրանք ունեն որոշումներ, որոնց մասին եկել և տեղյակ են պահել, կամ չգիտեմ՝ ինչ են քննարկել ՀՀ իշխանությունների հետ: Հաշվի առնելով, որ այցը շատ կարճատև էր, եկեք՝ չմոռանանք, որ միայն ՌԴ երկու նախարար չէին այնտեղ, այնտեղ այլ գերատեսչությունների ղեկավարներ էլ կային, այսինքն՝ մեծ փաթեթ մշակած ռուսական կողմը բերել է սկզբից համաձայնեցնելու Երևանում, հետո արդեն՝ Ադրբեջանում: Ըստ էության, աշխարհաքաղաքական գործընթաց է, որտեղ պաշտոնական Երևանը ունի զրո ազդեցություն, և տպավորությունս այն է, որ ընդամենը տեղեկացնում են իրենց, կամ պարզապես բերում են հաստատելու և վերջ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ ամեն ինչ չի սկսվել և չի ավարտվում միայն Արցախով:
Դեկտեմբերի 1-ից Հայաստան-Ադրբեջան սահմանը կերկարի 410 կմ-ով։ Այս մասին տելեգրամի իր ալիքում տեղեկություն է զետեղել քաղաքագետ Էդգար Էլբակյանը։
Թուրքիայի «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության նախագահ Ալի Բաբաջանը քննադատել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ու նրա կուսակիցներին: Նա ուշադրություն է հրավիրել Չաքըջըի կողմից (թուրքական մաֆիայի և հանցավոր կազմակերպության առաջնորդ) Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քըլըչդարօղլուի հասցեին հնչեցրած սպառնալիքներին:
Արցախի Հանրապետությունը դե ֆակտո կայացած պետություն է, որի սահմանադրական տարածքների մեջ էին ներգրավված նախկին ԼՂԻՄ տարածքները և 1991-1994 թվականներին Բաքվի կողմից վարված ցեղասպանական պատերազմի արդյունքում վերադարձված այն 7 շրջանները, որոնք Արցախից պոկվել էին 1921 թվականի հունիսի 6-ից հետո, երբ Արցախը բռնակցվեց Խորհրդային Ադրբեջանին:
Անկասկած, նման հեղինակավոր պատվիրակության այցը՝ Լավրով-Շոյգու ձևաչափով, ցույց է տալիս, որ նրանք երկխոսության մեջ են մտել Փաշինյանի հետ, դա ցույց է տալիս, որ կարգավորվում է համագործակցությունը վարչապետի հետ, որի հրաժարականն են պահանջում ընդդիմադիր ուժերը։ Այցը կայանում է մի իրավիճակում, երբ Փաշինյանը վերափոխում է Կառավարության կազմը, փոխել է ԱԳՆ և ՊՆ ղեկավարներին, բայց սա ազգային միասնության կառավարություն չէ, ինչի կոչն անում էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
«Մենք եկել ենք ամբողջությամբ որոշակի խնդիրներով: Գիտեք, որ ստորագրված հայտարարությունից հետո շատ արագ տեղափոխեցինք այստեղ ողջ խաղաղապահ զորակազմը, որի տեղակայումն ավարտել ենք երեկ չէ առաջին օրը: Այս օրերի ընթացքում տեղակայվել ենք գործնականում Ղարաբաղի ամբողջ տարածքում` 23 դիտակետով, վերահսկում ենք Ստեփանակերտ տանող ճանապարհը, Լաչինի միջանցքը և ապահովում ենք տեղաշարժը, այնտեղից հեռացած փախստականների վերադարձը»,- ՀՀ Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այսօր Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն։