Բաժիններ՝

Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել Ֆրանսիայից Rafale կործանիչների գնմանը

Հունաստանի խորհրդարանը քվեարկել է«Երկրի պաշտպանության ամրապնդման մասին» օրինագծին, որը հավանություն է տալիս Ֆրանսիայից վեց Rafale կործանիչների, երեք Belharra ֆրեգատի, ինչպես նաեւ սուզանավերի համար տորպեդների ձեռքբերմանը: Այդ մասին հաղորդել է ԱՄՆԱ նորությունների գործակալությունը: Պատգամավորների ճնշող մեծամասնությունը պաշտպանել է օրինագիծը:

Բացի կառավարող «Նոր դեմոկրատիա»-ից, օրինագծի հայեցակարգի օգտին քվեարկել են «Հանուն փոփոխության շարժումը» (ԿԻՆԱԼ) եւ «Հունաստանի որոշումը» կուսակցությունը: ՍԻՐԻԶԱ-Առաջադեմ դաշինք խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունը ձեռնպահ է մնացել: Հունաստանի կոմունիստական կուսակցությունը եւ ՄԵՐԱ25 կուսակցությունը դեմ են քվեարկել:

Օրինագծի քննարկումը տեւել է 13 ժամ: Ինչպես քննարկումների ընթացքում հայտարարել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, կործանիչները Հունաստանը կստանա մինչեւ 2024 թվականի վերջը, իսկ առաջին ֆրեգատը՝ 2025 թվականին: Դրանից առաջ Հունաստանը համաձայնագիր էր ստորագրել Rafale 18 կործանիչներ գնելու մասին, առաջին վեց ինքնաթիռներն արդեն ժամանել են Հունաստան: Օրինագծի համաձայն, երեք ֆրեգատ գնելու ծախսը կկազմի 3,237 միլիարդ եվրո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս