
Ստոլտենբերգը հավաստել է, որ ՆԱՏՕ-ի դռներն Ուկրաինայի համար «մնում են բաց»

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը պնդում է, որ Ուկրաինան իրավունք ունի ինքը որոշելու անդամակցի դաշինքին. թե ոչ, եւ որ կազմակերպությունը փոխզիջման չի գնա իր հանգուցային սկզբունքների շուրջը: Այդ մասին նա հայտարարել է գերմանական Die Zeit հրատարակությանը, որից մեջբերումներ են հրապարակված փետրվարի 16-ին: «ՆԱՏՕ-ի դռները (Ուկրաինայի համար) մնում են բաց:
Ուկրաինան ինքը պետք է որոշի, թե ինքն ինչ է ցանկանանում»,- ասել է գլխավոր քարտուղարը: «Ռուսաստանը վետոյի տավունք չունի, երբ խոսքը վերաբերում է ՆԱՏՕ-ի անդամակցության թեկնածուին»,- ընդգծել էնա: «Մենք երբեք փոխզիջոմների չենք գնա, եթե հարցը վերաբերում է հիմնարար սկզբունքներին»,- հավելել է Ստոլտենբերգը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: