
Մակրոնը կընդունի Շոլցին և ԵՀ-ի ղեկավարին «եվրոպական ինքնիշխանության» և Ուկրաինայի քննարկման համար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փետրվարի 28-ին Ելիսեյան պալատում կընդունի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին՝ Ուկրաինայի իրադրության պատճառով Եվրոպայի տնտեսական ինքնիշխանության քննարկման համար: Փետրվարի 28-ին այդ մասին հաղորդել է Agence France-Presse-ը(AFP)՝ վկայակոչելով Ելիսեյան պալատը:
Գործակալության տվյալներով՝ աշխատանքային ընթրիքը տեղի կունենա եվրոպացի արդյունաբերողների հետ համատեղ: Հանդիպման շրջանակներում կողմերը կբարձրացնեն «եվրոպական տնտեսական ինքինշխանության հարցերը, այդ թվում հաշվի առնելով Ուկրաինայի իրադարձությունները»:
Դրանից առաջճ Մակրոնը կանցկացնի Պաշտպանության եւ ազգային անվտանգության խորհրի նիստ Ուկրաինայի իրադրության կապակցությամբ, իսկ այնուհետեւ այդ նույն հարցը կքննարկի Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսի հետ: Ժամը 15:00-ին (Երեւանի ժամանակով 18:00-ին) Ֆրանսիայի նախագահը կընդունի իր վրացի պաշտոնակից Սալոմե Զուրբիշվիլիին: Նրանք կքննարկեն տարածաշրջանի կայունության հարցն ստեղծված իրավիճակում:
Ժամը 17:30-ին (Երեւանի ժամանակով 20:30-ին) Մակրոնը Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի գծով պաշտոնակիցների հետ կմասնակցի տեսակոնֆերանսին, որի շրջանակներում կքննարկվի երկրների միջեւ համագործակցության ամրապնդումն Ուկրաինայի իրադարձությունների կապակցությամբ: Ֆրանսիայի ղեկավարի վարչակազմում չեն բացառում, որ Օլաֆ Շոլցը եւ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը տեսակոնֆերանսին միանան ուղղակի Ելիսեյան պալատից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: