ՌԴ-ն փակել է իր օդային տարածքը 36 երկրի համար
Երեկ Եվրոպական միությունն ամբողջովին փակեց իր օդային տարածքը Ռուսաստանի Դաշնության ինքնաթիռների համար։
Այսօր ի պատասխան՝ Ռուսաստանը ևս արգելեց օգտագործել իր օդային տարածքը այն երկրներին, ովքեր իրենց երկինքը փակել են Ռուսաստանի դեմ սանկցիաների պատճառով: Ցանկում ընդգրկված են 36 պետություններ, այդ թվում՝ Ավստրիան, Անգլիան, Բելգիան, Բուլղարիան, Մեծ Բրիտանիան, Հունգարիան, Գերմանիան, Հունաստանը, Դանիան, Իրլանդիան, Իսլանդիան, Իսպանիան, Իտալիան, Կանադան, Կիպրոսը, Լատվիան Լիտվան, Նիդերլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սլովակիան, Սլովենիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Խորվաթիան, Չեխիան, Շվեդիան, Էստոնիան:
Ռոսավիացիան տեղեկացնում է, որ ավիացիոն գերատեսչությունը կամ ՌԴ ԱԳՆ-ն կարող են հատուկ թույլտվություն տալ այդ երկրներից թռիչքներ իրականացնելու:
Հրապարակման պատրաստեց 168.am-ը