Բաժիններ՝

Բարսելոնում բացվել է Շարժական ինդուստրիայի համաշխարհային կոնգրեսը

Փետրվարի 28-ին Բարսելոնում բացվել է Շարժական ինդուստրիայի համաշխարհային կոնգրեսը (Mobile World Congress, MWC), հաղորդվում է կոնգրեսի Twitter-ում։ Ստուգատեսը կաշխատի մինչեւ մարտի 3-ը: Բացման արարողությանը ներկա էին Իսպանիայի Ֆիլիպ VI թագավորը եւ կառավարության ներկայացուցիչ Պեդրո Սանչեսը:

Ընթացիկ տարում Ուկրաինայի շուրջ իրադրության պատճառով կոնգրեսի կազմակերպիչները որոշել են Ռուսաստանին թողնել առանց սեփական տաղավարի: MWC-ն շարժական ինդուստրիայի աշխարհի խոշորագույն ցուցահանդեսներից մեկն է, որին մասնակցում են շարժական կապի գործարկուներ, վաճառորդներ եւ կոնտենտի սեփականատերեր ամբողջ աշխարհից: Սովորաբար կոնգրես է այցելում ավելի քան 100 հազար մարդ: Առաջին անգամ ստուգատեսը տեղի է ունեցել 1987 թվականին Բրյուսելում: Այդ ժամանակվանից այն անցկացվել է տարբեր քաղաքներում, իսկ 2006 թվականից միջոցառումը տեղի է ունենում Բարսելոնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28