Բաժիններ՝

ԱՄՆ-ից վերլուծաբանը Ռուսաստանի համար պատժամիջոցների իրանական սցենար է կանխատեսում

Պատժամիջոցների աննախադեպ մասշտաբը, որոնք արեւմտյան երկրների կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանվել են Ուկրաինայի պատճառով, կազդի համաշխարհային տնտեսության վրա եւ կարող է հետագա էսկալացման հանգեցնել Մոսկվայի կողմից: Այս կարծիքը հայտնել է պատժամիջոցների ամերիկացի փորձագետ Ջուլյա Ֆրիդլենդերը:

«Ես երկյուղում եմ Ռուսաստանի տնտեսության կործանման հետեւանքներից՝ գլոբալ մոնետար եւ մակրոտնտեսական կայունության համար»,-նա հայտարարել է The Wall Street Journal-ին:

ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն արգելել են հանգուցային տեխնոլոգիաների վաճառքը Ռուսաստանին, նոր պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի պարտքի, ինչպես նաեւ մի շարք խոշոր բանկերի նկատմամբ՝ դրանք անջատելով SWIFT-ի միջազգային համակարգից: Եվրամիությունը նաեւ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի բանկի նկատմամբ՝ սառեցնելով դրա ակտիվներն արտասահմանում:

Դա արդեն հանգեցրել է ռուսական ռուբլու փոխարժեքի եւ համաշխարհային ֆոնդային շուկաների անկման: Խոսելով հետագա պատժամիջոցների հավանական մասշտաբների մասին՝ Ֆրիդլենդերը, որը Բարաք Օբամայի եւ Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակաշրջանում խորհրդական է եղել ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությանն առընթեր ֆինանսական մոնիթորինգի եւ ահաբեկչության հակազդման վարչությունում, նշում է, որ «դա կլինի 10-ից 10»:

«Մենք շարժվում ենք դեպի իրանական պատժամիջոցների սցենար, դամի քանի օրվա ընթացքում տեղի կունենա G20-ի երկրներից մեկի հետ, որը նավթի ու գազի խոշոր արտահանող է: Դա աննախադեպ է»,-հայտարարել է նա: Ֆրիդլենդերի խոսքով՝ ռիսկերից մեկն այն է, որ Ռուսաստանը կշարունակի բորբոքել իրադրությունը եւ ի պատասխան կկրճատի էներգակիրների, ցորենի եւ հումքի մյուս տեսակների արտահանումը: Նրա խոսքով՝ Արեւմուտքն այնքան արագ է գործել, որ կարող է ռուսական տնտեսությունն առանց ոտքի տակի հողի թողնել առաջիկա օրերին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս