Մակրոնն ու Պուտինը հեռախոսազրույց են անցկացրել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են անցկացրել: Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Agence France-Presse-ը (AFP):

Ավելի վաղ Agence France-Presse-ը (AFP) հայտնել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փետրվարի 28-ին Ելիսեյան պալատում կընդունի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին՝ Ուկրաինայի իրադրության պատճառով Եվրոպայի տնտեսական ինքնիշխանության քննարկման համար:

Հանդիպման շրջանակներում կողմերը պետք է բարձրացնեին եվրոպական տնտեսական ինքնիշխանության հարցերը՝ հաշվի առնելով Ուկրաինայի իրադարձությունները:

Դրանից առաջ Մակրոնը պետք է անցկացներ Պաշտպանության և ազգային անվտանգության խորհրդի նիստ Ուկրաինայի իրադրության կապակցությամբ, հետո այդ նույն հարցը քննարկեր Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսի հետ:

Ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով 18:00-ին) Ֆրանսիայի նախագահը պետք է ընդուներ իր վրացի պաշտոնակից Սալոմե Զուրբիշվիլիին՝ տարածաշրջանի կայունության հարցը ստեղծված իրավիճակում քննարկելու համար:

Ժամը 17:30-ին (Երևանի ժամանակով 20:30-ին) Մակրոնը Եվրամիության և ՆԱՏՕ-ի գծով պաշտոնակիցների հետ կմասնակցի տեսակոնֆերանսի, որի շրջանակներում կքննարկվի երկրների միջև համագործակցության ամրապնդումն Ուկրաինայի իրադարձությունների կապակցությամբ:

Տեսանյութեր

Լրահոս